Տիեզերք է արձակվել առաջին փայտե արբանյակը
Աշխարհի առաջին փայտե արբանյակն ուղարկվել է տիեզերք։ Այս մասին գրում Է Reuters-ը: LignoSat արբանյակը, որը մշակվել է Կիոտոյի համալսարանում, միջազգային տիեզերակայան կհասցնի SpaceX ընկերությունը, ինչից հետո այն ուղեծիր դուրս կգա մոտ 400 կմ բարձրության վրա:
LignoSat-ը պատրաստված է մագնոլիայի փայտից, տեղավորվում է ափի մեջ: Սարքը պատված է արևային վահանակներով, ներսում էլեկտրոնային կառավարման սարքավորումներ են։
Կիոտոյի համալսարանի հետազոտողները նշում են, որ փայտե արբանյակները կթողնեն միայն փոքր քանակությամբ կենսաքայքայվող մոխիր՝ մթնոլորտի համար վնասակար ալյումինի օքսիդների փոխարեն:
«Փայտի շնորհիվ մենք հավերժ կարող ենք տներ կառուցել, ապրել և աշխատել տիեզերքում»,- ասել է Կիոտոյի համալսարանի տիեզերագնաց Տակաո Դոյին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...