Ակտիվ և համարձակ եղեք, կանգ չառնեք դժվարությունների առաջ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում այսօր Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին։
Աշնանային առաջին օրը նորաթուխ պլեխանովցիներին, ինչպես նաև ընթացիկ կրթություն ստացող ուսանողներին ողջունեց և Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորեց Երևանի մասնաճյուղի տնօրեն, ՌԴ կրթական ոլորտի պատվավոր աշխատակից Թամարա Վարդանյանը։ Նա իր խոսքում շնորհավորեց ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթելով ուսանողներին լավ ուսումնական պրոցես և նվիրում՝ հորդորելով բաց չթողնել համալսարանի ընձեռած հնարավորությունները և ձգտել նորանոր ձեռքբերումների։
Ուսանողներին շնորհավորական խոսքով դիմեց նաև հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա նշեց, որ Երևանի մասնաճյուղը կարևոր կապող օղակ է երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև, և էական ներդրում ունի կրթական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաև առաջին կուրսեցիներին խորհուրդ տվեց լինել ակտիվ և համարձակ, կանգ չառնել դժվարությունների առաջ, հետևողական լինել իրենց նպատակներին հասնելու գործում, նոր բարձունքներ նվաճել և հավատալ սեփական ուժերին։
Միջոցառման հյուրը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը, շնորհավորեց ներկաներին Գիտելիքի օրվա առթիվ՝ ուսանողներին և առաջին կուրսեցիներին մաղթելով հաջողություններ ուսման մեջ, մեծ հեռանկարներ և ակտիվ մասնակցություն հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հորդորեց երեխաներին հպարտությամբ կրել «Պլեխանովցու կոչումը» և ձգտել ձեռք բերել նոր հմտություններ ու կարողություններ։
Երևանի Ռուսական տան ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն ուսանողներին մաղթեց ստեղծագործական կորով, մեծ հաջողություններ նոր հմտությունների յուրացման հարցում։
Ավանդույթի համաձայն՝ հանդիսավոր միջոցառումը համեմված էր մասնաճյուղի ուսանողական խմբակի երաժշտական և ստեղծագործական համարներով, որոնք յուրահատուկ տոնական մթնոլորտ հաղորդեցին։ Միջոցառման ավարտին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հիմնի հնչյունների ներքո առաջին կուրսեցիները, կուրսղեկների ուղեկցությամբ, առաջին անգամ որպես ուսանող՝ ոտք դրեցին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի շեմից ներս։
Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում ենք Գիտելիքի օրվա առթիվ: Անտրտունջ ձգտեք ուսումնասիրել գիտությունները, վայելել ձեր մեծ ձեռքբերումները, բեղմնավոր աշխատանք տանել ինքներդ ձեզ վրա և հասնել ձեր նպատակների իրագործմանը։





















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը