«Առաջին անգամ էինք միասին աշխատում». Գուրգեն Դաբաղյանի նոր տեսահոլովակի հերոսուհին նրա կինն է
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն անակնկալ ունի իր երկրպագուների համար: Շուտով նա իր լսարանի դատին կհանձնի «Յար ջան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Մանրամասները Գուրգենն առաջինը պատմել է Tert.am Life-ին:
«Յար ջան» երգը սիրային թեմայով է, ռիթմիկ է, պարային: «Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Մոտ մեկուկես տարի է, ինչը երգը կա, բայց երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ չէի կարող նոր երգ թողարկել: Որոշեցի, որ արդեն կարող եմ տեսահոլովակ նկարահանել, բայց դեռ հստակ չգիտեմ, թե երբ կլինի պրեմիերան»,- ասաց Գուրգենը:
Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, այն նկարահանվել է Գյումրիում: «Տեսահոլովակի նկարահանման վայրն ընտրել է ռեժիսորը: Կարծում եմ այնտեղ տեսահոլովակին համապատասխան գեղեցիկ տեսարաններ կան, այդ պատճառով Գյումրին է հարմար գտել: Վահեն փնտրել է տարբեր քաղաքներում, նաև՝ Երևանում: Առաջին տեսահոլովակս չէ, որ Գյումրիում եմ նկարահանում: «Ոնց կսիրեի» երգի տեսահոլովակը ևս Գյումրիում ենք նկարահանել»,- պատմեց նա:

Երգչի խոսքով՝ տեսահոլովակն ունի սյուժետային գիծ: «Տեսահոլովակում կան տղայի և աղջկա հանդիպում, անակնկալներ հերոսուհու համար, որոնք ես եմ կազմակերպում: Տեսահոլովակի հերոսուհին կինս է՝ Իննան, սա նկարահանման նրա առաջին փորձն է: Ռեժիսորի հետ միասին ուղղակի հարմար գտանք, որ Իննան նկարահանվի, նա էլ հեշտ համաձայնեց: Ընթացքը բավականին հեշտ ստացվեց, առանձնապես բարդություններ չեղան: Կա նաև պարային տեսարան, որտեղ Իննան աղջիկների հետ է: Քանի որ կինս նաև պարուհի է, ամեն ինչ ավելի դյուրին ստացվեց: Առաջին անգամ էինք միասին աշխատում, բայց անհարմարություն չենք զգացել»,- նշեց նա:
Երգիչը նկատեց, որ տևական դադարից հետո այս տեսահոլովակը կարելի է վերադարձ համարել: «Նախորդ տեսահոլովակս նկարահանել եմ մոտ երկու տարի առաջ, այս տեսահոլովակով բարդ շրջանից հետո կարծես վերադառնում եմ: Եվս մեկ երգ կա, որի տեսահոլովակը շուտով կնկարահանենք, աշնանն էլ կլինի պրեմիերան: Վերադառնում եմ իմ ակտիվ գործունեությանը»,- եզրափակեց նա:






















«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ...
ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա Սողոմո...
Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագ...
Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»
Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցո...
Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան
Ծաղիկների խոնարհում Եռաբլուրում
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մ...