Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է, որ տուփի ներսում հենց այն պատրաստուկն է, ինչ նշված է պիտակին, այն համապատասխանում է սահմանված չափանիշներին, և վտանգ չի սպառնում իրեն։ Հետևաբար, դեղագործական շուկայի նկատմամբ պետական վերահսկողությունը լոկ տնտեսական կարգավորման հարց չէ, այլ հանրային անվտանգության և առողջապահական համակարգի առանցքային հենասյուներից է։

Հայաստանի դեղագործական շուկայի վերաբերյալ տվյալները, սակայն, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։

Մրցակցության պաշտպանության մարմնի ուսումնասիրությունները, պաշտոնական վիճակագրությունը և լրագրողական հետաքննական հրապարակումները վկայում են շուկայի բարձր կենտրոնացվածության, խոշոր ընկերությունների դեմ տարիներ շարունակ հարուցվող հակամենաշնորհային վարույթների, դեղբիզնեսի ու պետական ապարատի միջև առկա փոխկապակցվածությունների, չգրանցված դեղերի վաճառքի և դրանց որակի վերաբերյալ ահազանգերի մասին։ Այս ամենին զուգահեռ՝ պետական վերահսկողության համակարգը հաճախ խախտումն արձանագրում է միայն այն ժամանակ, երբ անորակ կամ ապօրինի ապրանքն արդեն հասել է սպառողին։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ դեռևս 2019 թվականին Հայաստանում դեղերի ամբողջ ներմուծման 60,3 տոկոսը բաժին էր ընկնում ընդամենը երեք խոշոր ընկերությունների՝ «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ Իմպորտ» և «Նատալի Ֆարմ» օպերատորներին։

Առանձին ապրանքային խմբերում շուկայի կենտրոնացվածությունն ավելի բարձր է եղել։ Գերիշխող դիրքն ինքնին օրենքի խախտում չէ, սակայն երբ շուկայի ավելի քան 60 տոկոսը կենտրոնացած է երեք ընկերության ձեռքում, այդ հանգամանքն անհնար է անտեսել, հատկապես, երբ նույն շուկայում պարբերաբար արձանագրվում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման դեպքեր։

Ուշագրավ է «Նատալի Ֆարմ» ընկերության փորձառությունը։ 2009–2010 թվականներին հակամենաշնորհային մարմինն արձանագրել էր ընկերության կողմից «Սզնի» մրցակցի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահում։ «Հետք»-ի հրապարակումների համաձայն՝ ընկերության գնային քաղաքականությունը նպատակ է ունեցել մրցակցին դուրս մղել շուկայից, ինչի համար «Նատալի Ֆարմ»-ը տուգանվել էր 20 մլն դրամով։ 2012 թվականին ընկերությունը դարձյալ հայտնվել էր հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում և պետական գնումների ոլորտում իրականացված գործողությունների համար տուգանվել 50 մլն դրամով։ Մեկ այլ դրվագով՝ «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոցի պետական մրցույթում մրցակցի հաղթանակից հետո, «Նատալի Ֆարմ»-ը հիվանդանոցին առաջարկել էր նույն դեղամիջոցը տրամադրել անվճար։

Չնայած այս դեպքերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների, դրանց համադրությունը ցույց է տալիս, որ դեղագործական շուկայում մրցակցային միջավայրի խնդիրները քրոնիկ բնույթ են կրում, իսկ ազատ մրցակցության սահմանափակման հետևանքով նվազում է նաև սպառողի ընտրության հնարավորությունը։

Խնդրի մյուս կողմը դեղագործական բիզնեսի և պետական առողջապահական համակարգի փոխհարաբերություններն են։ «Հետք»-ի հետաքննություններից մեկում անդրադարձ էր կատարվել «Արմֆարմացիա» ընկերությանը, որը նախկինում ղեկավարել էր առողջապահության նախկին փոխնախարար և նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունում ղեկավար պաշտոններ էին զբաղեցրել նաև նրա ընտանիքի անդամները։ 2017– 2020 թվականների ընթացքում «Արմֆարմացիան» 44 պետական կառույցների հետ կնքել էր 240 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 606,7 մլն դրամ ծավալով։ Այդ պայմանագրերի մի մասը կնքվել էր արդեն Ավանեսյանի՝ պետական պաշտոն ստանձնելուց հետո։ Անահիտ Ավանեսյանը հերքել էր իր կամ ամուսնու մասնաբաժնի առկայությունն ընկերությունում՝ նշելով, որ «Արմֆարմացիայում» իր նախկին աշխատանքը կապ չունի պետական համակարգում իր հետագա գործունեության հետ։ Հետևաբար, սա ինքնին իրավական խախտում չի արձանագրում, այնուամենայնիվ, նման փաստերը հանրային վերահսկողության կարիք ունեն։ Երբ մասնավոր դեղագործական ոլորտից եկած անձը ստանձնում է նույն շուկան կարգավորող պետական պաշտոն, իսկ պետությունը հանդիսանում է խոշոր պատվիրատու, շահերի բախման կանխարգելումն ու թափանցիկությունը դառնում են առաջնային պահանջ։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ չգրանցված դեղամիջոցները հեշտությամբ հասնում են սովորական գնորդին։ Լրատվամիջոցի իրականացրած ստուգայցերի ընթացքում Հայաստանի դեղատներից ձեռք էին բերվել երկրում պաշտոնապես չգրանցված 13 անուն դեղամիջոց, այդ թվում՝ «Ozempic», «Tegretol», «Forxiga» և այլն։ Մի շարք դեպքերում փաթեթների վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշներ, իսկ վաճառքի ժամանակ տրամադրվել են ՀԴՄ կտրոններ։ Սա վկայում է, որ խոսքը ոչ թե ստվերային կամ «սև» շուկայի, այլ սովորական մանրածախ առևտրի ցանցում չգրանցված դեղերի լայն շրջանառության մասին է։ Դեղի պետական գրանցումը ձևական ընթացակարգ չէ. այն վերահսկողության հիմնական մեխանիզմն է, որով գնահատվում են դեղամիջոցի որակը, ծագումը, անվտանգությունը և պահպանման պայմանները։ Երբ դեղը հայտնվում է այդ համակարգից դուրս, քաղաքացին զրկվում է պետական երաշխիքներից։

Հայաստանի վերահսկող մարմինները դեղերի շրջանառության ոլորտում պարբերաբար խախտումներ են արձանագրում։ 2023 թվականին տեսչական մարմինը հայտնել էր 463,29 մլն դրամի տուգանքների մասին, որոնց զգալի մասը վերաբերում էր չգրանցված կամ ապօրինի ներմուծված դեղերին։ «Ֆակտոր» լրատվականի տվյալներով՝ 2024 թվականին տուգանքների ընդհանուր գումարը հասել էր մոտ 3 մլրդ դրամի, որից շուրջ 2,9 մլրդ դրամը վերաբերում էր հենց չգրանցված կամ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղամիջոցների վաճառքին։ Այս թվերը փաստում են հայտնաբերված խախտումների ահռելի ծավալները, սակայն տուգանքն ինքնին չի լուծում խնդիրը։ Եթե նույնաբնույթ խախտումները շարունակվում են, նշանակում է՝ պատժամիջոցները չեն վերացնում դրանց առաջացման պատճառները։

Լրատվամիջոցները պարբերաբար ահազանգում են նաև համացանցում չգրանցված դեղերի ապօրինի վաճառքի և պետական մարմինների լիազորությունների սահմանափակ լինելու մասին։ Պետությունը հայտնաբերում է խախտումը, տուգանում, սակայն ապօրինի շրջանառության ալիքը չի դադարում։ Առանձնակի զգայուն խնդիր է դեղերի որակը, որտեղ անհամապատասխանությունն անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը։ Միջազգային հետազոտությունների շրջանակում Հայաստանում ստուգված 189 դեղերի նմուշների 20 տոկոսը չէր համապատասխանել որակի պահանջներին. օրինակ՝ 2023 թվականին Հայաստան էին ներմուծվել «Doxobyra» և «CTX-GLS» դեղամիջոցներ (յուրաքանչյուրից 400 միավոր)։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, որ միջազգային կազմակերպություններից կամ օտարերկրյա կարգավորող մարմիններից այդ դեղերի վերաբերյալ բացասական տվյալներ չստանալու պատճառով համապատասխան քայլեր չի ձեռնարկել, թեև լրագրողները պնդում էին, որ ուսումնասիրության արդյունքները նախապես փոխանցել էին նախարարությանը։ Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում դեղատնային ցանցով. լրագրողական հետաքննություններն ահազանգել էին նաև հայկական էսթետիկ կլինիկաներում բոտուլինային տոքսին պարունակող չգրանցված դեղամիջոցների օգտագործման մասին, որտեղ պաշտոնապես գրանցված է ընդամենը երեք դեղամիջոց, մինչդեռ բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվում են անհայտ ծագման այլ միջոցներ։

Փաստերի համադրումը ուրվագծում է հստակ պատկեր. շուկայի մեծ մասը կենտրոնացած է սահմանափակ թվով ներմուծողների ձեռքում, տարիներ շարունակ արձանագրվում են հակամենաշնորհային խախտումներ, դեղբիզնեսի և պետական ապարատի միջև առկա են շահերի բախման ռիսկեր, իսկ չգրանցված դեղերն ազատ վաճառվում են դեղատներում ու կլինիկաներում։ Այս շղթայի ամենաթույլ օղակը կանխարգելիչ վերահսկողության անարդյունավետությունն է։ Պետական համակարգը գործում է արդեն կատարված փաստից հետո, իսկ երբ վերահսկողությունը չի կարողանում փակել ապօրինի շրջանառության ճանապարհը, հետևանքները կրում է պացիենտը. խախտողը կարող է տուգանվել, պետական մարմինը՝ վիճակագրություն ապահովել, սակայն վնասված առողջությունը վերականգնելն այլևս անհնար է դառնում, եզրափակում է հետաքննող լրագրողների «Aniarm.info» հարթակի վերլուծաբանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում