Ողբերգական դեպք Ծաղկաձորում
Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գւտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ավագյանը:
Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ն. Ավագյանը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, իր վարած կվադրոցիկլով բախվել է «Վիլլաձոր» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներ է ստացել և
«Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանանոց: Դեպքի վայրում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշը օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վթարված կվադրոցիկլը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կվադրոցիկլը պատկանում է Երևանի բնակիչ, 56-ամյա Գեղամ Խաչատրյանին:




















Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելո...