Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից
Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հ․ Մ․-ն, հարձակվել է երեխայի վրա, գոռգոռացել, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա, որից վերջինս աջ աչքի շրջանում այտուց է ստացել և լացելով նստել է նստարանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դասաժամի ավարտից հետո Է․ Խ․-ն դուրս է եկել դպրոցից և հետ է վերադարձել միայն 6-րդ դասաժամի ավարտին, որպեսզի դասասենյակից վերցնի պայուսակը։ Այդ ընթացքում ներս է մտել նույն դպրոցի փոխտնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Գ․ Ա․-ն, ով հանդիսանում է Հ․ Մ․-ի կինը, գոռգոռացել, անպատվել՝ ասելով, որ ինչ լինում է, աղջկա նման պատմում է ծնողներին, և վերջինիս ապտակել, հրելով տարել է իր աշխատասենյակ, որտեղ անկյուն է կանգնեցրել՝ նշելով, որ դա նրա տեղն է, և պետք չէ նրա սովորելը, այլ պետք է ամեն օր այդպես կանգնած մնա։
Ըստ ծնողի՝ երեխան մեկ դասաժամ անցկացրել է փոխտնօրեն Գ․ Ա․-ի սենյակում՝ անկյուն կանգնած վիճակում, որից հետո վերցրել է պայուսակը և վերադարձել տուն։
Դեպքի փաստով ՀՀ քր. օր. 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգ...
Սամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղ
Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Հոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Ցանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան
Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան