Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա Ղահրամանյան

Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան տնտեսության զարգացման արդի փուլում կապիտալի շուկաները դառնում են խոշոր բիզնեսի ընդլայնման և երկարաժամկետ ֆինանսավորման ռազմավարական այլընտրանք։ Ավանդական բանկային վարկավորմանը զուգահեռ՝ տեղական խոշոր ընկերություններն ավելի հաճախ են դիմում կորպորատիվ պարտատոմսերի թողարկմանը, ինչը ոչ միայն բազմազանեցնում է ֆինանսական աղբյուրները, այլև նոր հնարավորություններ է բացում ներդրողների համար։ Այս տրանսֆորմացիան վկայում է տեղական շուկայի հասունացման և միջազգային ֆինանսական հարթակներում հայկական բիզնեսի նկատմամբ վստահության աճի մասին։

Այս միտումների համատեքստում «Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում (31,5 մլն ԱՄՆ դոլար և 1,4 մլրդ ՀՀ դրամ): Տեղաբաշխման բոլոր փուլերն իրականացվել են «Freedom Broker Armenia»-ի հետ համագործակցությամբ և ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է ներդրողների բարձր հետաքրքրության և ընկերության զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության մասին։

Նախագծի հաջող ավարտի մասին «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է Երևանում ընթացող «Freedom Broker Armenia»-ի «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» II միջազգային համաժողովի ընթացքում։

Մասնակցելով կապիտալի շուկաների դերին նվիրված պանելային քննարկմանը՝ Հայկ Եսայանն ընդգծել է, որ սկսելով հեռահաղորդակցության ոլորտից՝ Team-ը ձևավորել է հայկական կապիտալով խոշորագույն բիզնես խմբերից մեկը, որն այսօր արդեն ակտիվներ ունի չորս երկրում։ Նա շնորհակալություն է հայտնել թիմին, ֆինանսական ու բանկային ոլորտի գործընկերներին և բոլոր ներդրողներին, որոնք դառնում են միջազգային շուկաներում ընդլայնվող հայկական խոշոր բիզնեսի զարգացման պատմության մասը։

«Freedom Broker Armenia»-ի տնօրեն Հովակ Հո վա կի մյա նի խոս ք ո վ ՝ « T e a m Holding»-ի պարտատոմսերի ամբողջական տեղաբաշխումը փաստում է, որ կապիտալի շուկան կարող է հայկական բիզնեսի համար դառնալ երկարաժամկետ ֆինանսավորման գործուն աղբյուր, իսկ նման ծրագրերի իրականացումը ձևավորում է փորձ և վստահություն՝ հիմք ստեղծելով նոր թողարկումների ու շուկայի հետագա զարգացման համար։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են «Team»-ի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը և գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը։ Այսօր «Team» ընկերությունների խումբը միավորում է հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, շինարարության, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և հյուրընկալության ոլորտներում գործող ընկերություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում