Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Սամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Հասարակություն

75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է

Հոկտեմբերի 1-ից «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը բացում է հայտերի ընդունումն իր 13-րդ սերնդի ուսուցիչների հավաքագրման համար։

Ամեն տարի Հայաստանից և Սփյուռքից ծրագրի կողմից անցկացվող ընտրության գործընթացին են մասնակցում երիտասարդներ, որոնք իրենց մասնագիտական գիտելիքների և առաջնորդական որակների շնորհիվ ներդրում են ունենամ իրենց կարիերայի, մասնագիտակ աճի և երկրի զարգացման գործում: Երկու տարի դասավանդելով մարզային դպրոցում՝ շատ հաճախ սահմանափակ ռեսուրսներով և անգամ սահմանապահ համայնքներում, նրանք զարգացնում են այնպիսի առաջնորդական կարողություններ և մասնագիտական որակներ, որոնք արժեվորված են ոչ միայն Հայաստանում, այլև Teach for All համաշխարհային կրթական ցանցի երկրներում:

Նախորդ սեզոնում ծրագրին դիմել է ավելի քան 3,500 երիտասարդ, որոնցից 1,186-ը հաղթահարել է հայտադիմումների փուլը, իսկ նրանցից 51-ը բազմափուլ ընտրությունից հետո դարձել է ծրագրի 12-րդ սերնդի ուսուցիչ։ Այսինքն, ամեն 23 դիմողից մեկն է ի վերջո կանգնել դասարանում։ Մյուս կողմից կարևոր մի միտում է նկատվում դիմողների պատմություններում․ նրանց 90%-ը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» Ուսուցչական առաջնորդության երկամյա ծրագրի մասին իմացել է դիմելուց առնվազն երկու տարի առաջ։ Սա նշանակում է, որ ծրագրին դիմելը հապճեպ որոշմամբ չէ պայմանավորված. այն հասունացած որոշում է։

Այս տարի կազմակերպությունը նպատակ ունի ներգրավել շուրջ 75 նոր մասնակից, որոնք համապատասխան պատրաստություն անցնելուց հետո կտեղակայվեն և երկու տարի կդասավանդեն Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներում։ Ամռանն իրականացված վաղ հավաքագրման փուլում արդեն 19 թեկնածու հաջողությամբ անցել է հարցազրույցների փուլը։ Իսկ այսօր մեկնարկած հավաքագրման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու STEM առարկաների՝ մաթեմատիկային, ֆիզիկային, քիմիային և ինֆորմատիկային, մասնագետների ներգրավմանը։

«Արշավի հիմնական նպատակն է գտնել այն մարդկանց, ովքեր գիտակցված են ընտրում այս ճանապարհը։ Շատերը սպասում են «ճիշտ պահին», բայց ճիշտ պահն այն է, երբ հասկանում ես, որ ուզում ես՝ քո աշխատանքը ինչ-որ մեկի կյանքում շոշափելի փոփոխություն բերի», ասում է ծրագրի ուսանողների հավաքագրման և բուհական գործընկերությունների ղեկավար Արշակ Պողոսյանը, «Երկու տարին դպրոցում տալիս է այն, ինչ այդ տարիքում քիչ աշխատանքներ կտան՝ իրական պատասխանատվություն, մարդկանց առաջնորդելու փորձ և համախոհների ու պրոֆեսիոնալների ցանց, որը մնում է քոնը ամբողջ կյանքում։ Խիզախելը միայն դիմելը չէ․խիզախելը ընտրություն կատարելն է»։

Հավաքագրման արշավի մեկնարկը տրվել է ազգային արմատներով և մոդեռն լուծումներով էլեկտրոնային երաժշտության համերգով՝ Գորջզ Բիթզ-ի կատարմամբ: Բաց միջոցառման բոլոր հյուրերը հնարավորություն ունեին շփվելու Ծրագրի ներկայացուցիչների հետ, իմանալու ավելին և իրենց հետաքրքրող հարցերին գտնելու պատասխաններ: Իսկ հայտադիմումների ընդունման մանրամասները հասանելի են teachforarmenia.org կայքում: