Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Սիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներԻրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ ԹրամփԹոփուրիան, Ալեքս Պերեյրան և Գեյջին 6 ամսով բժշկական որակազրկում են ստացել UFC Freedom 250-ից հետոԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ․ մանրամասներ դեպքի վայրից25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվելԽնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատելՊայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ

Վիրավոր զինծառայողներին սորտավորում՝ բուժում են միայն 44-օրյայի մասնակիցներին

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը լայն իրավունքներ է սահմանում այն զինծառայողների համար, որոնք ծառայության ընթացքում հիվանդություն, խեղում կամ որեւէ այլ տիպի վնասվածք են ստացել, որոնց առողջությունը տուժել է ծառայության հետեւանքով՝ բանակում կամ պատերազմական գործողությունների մասնակցելիս, մարտական հանձնարարություններ կատարելիս եւ այլն։

Նման անձանց բուժման, ապաքինման, նույնիսկ առողջարաններում կազդուրման ծախսերը, օրենքի համաձայն, հոգում է Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն առողջապահության նախարարությունը նշված օրենքը ծալել-մի կողմ է դրել եւ բուժման ուղեգիր է տալիս միայն այն զինծառայողներին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Այս մասին մեզ հայտնեց բանակում վիրավորված, հաշմանդամ դարձած մի երիտասարդ, ով դիմել էր առողջապահության նախարարություն՝ վերականգնողական բուժում ստանալու նպատակով։ Նրա հայտը նախարարությունը մերժել է ակնհայտ ապօրինի պատճառաբանությամբ։
Զինծառայողին տրված պատասխանում, որպես պատճառ, նշված է․ «Վիրավորումը չի ստացել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Փաստորեն, առողջապահության նախարարությունը որոշել է ֆինանսավորել միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական բուժումը։ Մյուս բոլորին, ովքեր նույնպես  մարտական գործողությունների մասնակիցներ են կամ տուժել են բանակային ծառայության ընթացքում, նախարարությունը մերժում է։ Մեր տեղեկություններով, նման գործելակերպի պատճառն այն է, որ նախարարության բյուջեն ահռելի ճեղքվածք ունի։

Պետպատվերի համար տրամադրվող գումարների մոտ 4 մլրդ դրամի դեֆիցիտ կա, որը նախարարությունը որոշել է լրացնել օրենքը խախտելով եւ զինծառայողներին դասակարգելով։ Սա կրկնակի հետաքրքիր է վերջերս հրապարակված վիճծառայության տվյալների ֆոնին, որոնցից հետեւում է, որ 5 տոկոս տնտեսական աճ ունենք, որ աճել ենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի։ Այդ դեպքում, եթե իշխանական այս հավաստիացումները ճիշտ են, ինչո՞ւ չենք կարողանում առողջապահության բյուջեն ապահովել ու տուն ենք ուղարկում հիվանդ զինծառայողներին։ Ի՞նչ իրավունքով է խախտվում զինծառայողների բժշկական օգնության եւ սպասարկման կարգը։

Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով հանձնաժողովից հայտնեցին, որ իրենք էլ են նման մի քանի բողոք ստացել։ «Չէի ասի, որ դա օրենքի խախտում է։ Հավանաբար, կա ժամկետի խնդիր, այս պահին պետպատվերը սահմանված է միայն 44-օրյա պատերազմի մասնակիցների համար, բայց սա առողջապահության նախարարության պատասխանատվության ոլորտն է։ Այնտեղից տեղեկություն ստացեք»,- ասաց վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։

Առողջապահության նախարարությունից մեր հարցն «իգնոր» արեցին։ Հրապարակում ենք նախարարության պատասխանը զինծառայողին՝ վերջինիս անուն-ազգանունը փակելով։

Նյութի աղբյուր՝ Hraparak.am