Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico

Ռուս խաղաղապահներն Արցախում պարբերաբար մարտական պատրաստության գործողություններ ու վարժանքներ են իրականացնում

Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտորդական կետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ և վարժանքներ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակման կանխելու համար: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակվել ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

Տարածված հաղորդագրության մեջ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարևը պատմել է Արցախում իր ծառայության սկզբի, դիտորդական կետում առաջադրանքների կատարման, առօրյա կյանքի և ժամանցի մասին: «Ես զինվորական ծառայությունը սկսել եմ 2017-ին և վեց ամիս անց արդեն պայմանագիր կնքեցի: Ներկայումս իմ ծառայության հինգերորդ տարին է: Հունվարին տեղեկատվություն տրամադրվեց Արցախի Հանրապետություն երկարաժամկետ գործուղման մեկնելու վերաբերյալ`ռուսական խաղաղապահ զորախմբում առաջադրանքներ կատարելու համար: Գործուղման մեկնելը կամավոր էր: Մեկնելու նախապատրաստումը տևեց երեք ամիս: Հպարտ եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի կազմում գործուղման եմ եկել Արցախ: Մեր զինված ուժերը հասարակության մեջ ասոցացվում են՝ «Որտեղ ենք մենք, այնտեղ խաղաղություն» կարգախոսի հետ»,-ասել է Իվան Զոլոտարևը և հավելել. «Արցախ ժամանելուն պես ինձ զարմացրեցին այն պայմանները, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի խաղաղապահ զորակազմում հատուկ առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև սոցիալական ապահովության մակարդակը, ժամանցի և սպորտային հարմարությունների կազմակերպումը: Ընտանիքս դրական է վերաբերվում մասնագիտությանս ընտրությանը, ծնողներս հպարտ են, որ այսքան տարի ծառայում եմ բանակում: Հայրս զինվորական է, պապս՝ զինվորական: Նրանք աջակցեցին ինձ Արցախ գործուղման իմ ընտրության հարցում: Տեղի բնակչությունը մեզ վերաբերվում է դրական և հարգալից: Ես ինքս բազմիցս երախտագիտության խոսքեր եմ լսել տեղի բնակիչներիից այն մասին, որ մենք խաղաղություն ենք բերում իրենց երկիր»:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Անցակետ» պաշտպանական համակարգով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարմարավետ, ժամանակակից պայմաններ են ստեղծվել դիտակետերում ծառայություն կազմակերպելու, առօրյա կյանքի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության և հանգստի համար:

Յուրաքանչյուր զինվորական ավանի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզասրահ, բաղնիք, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ: