Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Երեկ, օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։ Վերջինս ստացել է «աջ սրունքի բաց հրազենային վրավորում»։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։




















Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը