Զինվորները եղել են դոմիկում, հերթափոխի զինվորը կրակոցներ չի լսել. նոր մանրամասներ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ մարմիններն այս պահի դրությամբ քննություն են իրականացնում հայտնաբերված երեք զինվորների դիերի դեպքի մասով: Այս պահի դրությամբ պարզվել է շատ կարևոր մեկ հանգամանք, ինչն իրավապահներին այս պահին ենթադրել է տալիս, որ զինվորներն իրար են կրակել, կամ նրանց մեկ այլ զինվոր է կրակել ու փախուստի դիմել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեք զինվորներին գտել են դոմիկում, սակայն ուշագրավն այն է, որ զինվորներից մի փոքր հեռու գտնվել է հերթափոխ իրականացնող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով ողջ է և որևէ վնասվածք չունի: Ավելին՝ իրավապահները հարցաքննել են նրան: Վերջինս ասել է, որ որևէ կրակոցի ձայն չի լսել: Ստացվում է, եթե հակառակորդը ներխուժած լիներ, ապա հեորթափոխի զինվորը ևս վնասվածք ստացած կլիներ կամ կենդանի չէր լինի, ուստի այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ զինվորների միջև է միջադեպ եղել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։




















Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը