Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Խանփերյանցի արձանը և կողաշրջել նրա ՄիԳ-17 կործանիչը (լուսանկարներ)
Արցախի բռնազավթված տարածքներում ադրբեջանցիները շարունակում են մշակութային վանդալիզմը: Այս մասին գրում է war.karabakhrecords.info կայքը։
Ադրբեջանցի զինվորականները ոչ միայն ավերում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան առաջին պատերազմին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլ նաև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակում դերակատարում ունեցած հայկական արմատներով մարշալների արձանները, Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշահամալիրները:
2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից ակնհայտ է, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են; ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին:
Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նույնպես հայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանը, Ազոխ գյուղում՝ Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովին արձանը և ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին նվիրված արձանը:





















Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը