Բացահայտվել է դեսպանատան աշխատակցուհու նկատմամբ կողոպուտ կատարելու դեպքը․ ՔԿ
2021թ. հունիսի 19-ին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության աշխատակցուհուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի, որից հետո՝ րոպեներ անց, մեկ այլ անձ վերադարձրել է պայուսակը, սակայն պարզվել է, որ պայուսակից բացակայում է կանխիկ գումար, դիվանագիտական հավատարմագիրը և բանկային քարտը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Դեսպանատան աշխատակցուհին ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանոթյան աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 22 տարեկան:
Օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ կողոպուտ կատարելու, փաստաթղթեր հափշտակելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Պետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել է
Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»
Այսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար Մելոյան
«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու
Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը