Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Սպորտ

Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում այսօր տոնական տրամադրություն էր: Բուհի ուսանողադասախոսական անձնակազմը մեծ ուրախությամբ սպասում էր 18-ամյա ուսանող Ռոբերտ Սարգսյանին, ով Սոչիում հունիսի 6-12-ը կայացած Քիք-բոքսինգի աշխարհի գավաթի առաջնությանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ընդգրկված էր 17-18 տարեկանների 74-76 քաշային խմբում:

‹‹Անսահման ուրախ ենք և երջանիկ, որ Ռոբերտի նման ուսանող ունենք, ով պատվով ներկայացրեց Հայաստանը. նրա շնորհիվ մեր ազգային դրոշը ծածանվեց Սոչիում կայացած Քիք-բոքսինգի  աշխարհի գավաթի առաջնությունում››,-այսպիսի խոսքերով Ռոբերտին ողջունեց համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը:  

 

Ռոբերտին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ:

«Հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ, որ նոր սերնդի մարզիկները կոտրում են հանրության մեջ ձևավորված այն  կարծրատիպը, որ սպորտսմենների մոտ առավել զարգացած է ֆիզիկական ուժը, քան ինտելեկտը: Նոր սերունդը ապացուցում է, որ  ինտելեկտը և ուժը միասին  անհաղթելի են և կարող են նվաճել ցանկացած բարձունք»,-իր խոսքում նշեց Արման Վարդանյանը: 

Նա Ռոբերտին հանձնեց Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից պատրաստված մոտիվացիոն նվերները, որոնք հնարավորություն կտան նրան ավելի խորացնել իր մասնագիտական գիտելիքները:

«Ռինգ մտել էի միմիայն հաղթելու նպատակով: Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո հաղթահարեցի այն՝ կենտրոնանալով մարզչիս հրահանգների վրա:

Եզրափակիչ մենամարտի ժամանակ հակառակորդս ռուս էր, առաջին ռաունդի 20-րդ վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,-իր խոսքում ասաց Ռոբերտ Սարգսյանը:  

 

Ռոբերտը շուրջ 12 տարի է զբաղվում է բոքսով, վերջին 5 տարին՝ քիք-բոքսինգով: Նա մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող այլ առաջնությունների:

«Սեպտեմբերին Իտալիայում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունհոկտեմբերին՝ Թուրքիայում:  Պատրաստվում եմ մասնակցել դրանց,-ավելացրեց նա:

Ռոբերտ Սարգսյանի համար մեծ կարևորություն ունի նաև կրթությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանի ղեկավարությանը: Իմ հետագա կրթությունը շարունակելու եմ այստեղ,  հաղթանակներ եմ գրանցելու  թե′ սպորտի, թե′ կրթության ոլորտներում»: