Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն այսօր հյուրընկալել էր ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ էր այցելել Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր կրթական կազմակերպությունների գործունեությունը համակարգող վարչության տնօրեն Վիտալի Վիկտորովիչ Գրիշկինը։
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատակից, պ.գ.թ. Թամարա Ռազմիկի Վարդանյանի հետ։
Այցի ընթացքում պատվիրակները ծանոթացան համալսարանի ճյուղային, կրթական, գիտական, մեթոդական և միջազգային գծով աշխատանքներին։ Մեծարգո հյուրերն այցելեցին մասնաճյուղի «Հեռանկարային հետազոտությունների լաբորատորիա» (ПиЛАБ), որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Անահիտ Մելքոնյանը ներկայացրեց արհեստական ինտելեկտի ոլորտում ուսանողների ծրագրային մշակումներ։ Մասնաճյուղի «Վիրտուալ իրականության լաբորատորիայում» ուսանողները հյուրերին ցուցադրեցին իրենց հեղինակային նախագիծը, որն իրականացվել է վիրտուալ տեխնոլոգիաների գործիքակազմի կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղի ընդլայնման և հետագա ռազմավարական զարգացման հարցերը։





















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրու...
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Փաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ Սավգուլյան
Եկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյան...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը