Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը նյարդայնացնում է ադրբեջանցիներին

Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը ակնհատորեն նյարդայնացնում է թշնամական պետությանը։ Ադրբեջանական մեդիան լծվել է Արցախի պետնախարարի գրեթե ողջ շարժը հետևելու գործին, և օրական մի քանի հոդված է հրապարակում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ ընդ որում չափազանց գռեհիկ և լպիրշ տոների մեջ։

Բնական է, որ թշնամին հենց այդպես էլ պետք է վարվեր և բնավ էլ տարօրինակ չէ, որ նման ուշադրությունը ոչ թե Արցախի կամ Հայաստանի մեկ այլ պաշտոնյայի նկատմամբ է, այլ լրջագույն կապեր և կառավարչական հմտություններ ունեցող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որի նշանակումը լուրջ ցնցումներ է առաջացրել ադրբեջանական քաղաքական և քաղաքագիտական հանրույթի մեջ։

Նախօրեին էլ, ադրբեջանական մի քանի կայքեր ՝ այդ թվում Բաքվի բռնապետին ամենամերձ կանգնած «Haqqin.az» լրատվականը ամբողջական պարբերություններ են նվիրել Արցախի պետնախարարին։ Տարբեր լրատվական միջոցներ Ռուբեն Վարդանյանին փորձում են նախ մեղադրել Արցախում սեփական քաղաքականությունը վարելուն, ինչպես նաև Ռուսաստանին դեմ գնալու մեջ, իսկ տխրահռչակ Էյնուլա Ֆաթուլաևը բառացի գրում է, թե իբր «Կրեմլի խամաճիկ» Վարդանյանի կուսակցությունն այժմ էլ դեմ է գնում Սերգեյ Լավրովին՝ իր դժգոհությունը հայտնելով Ալմա-Աթայի համաձայնագրի և դրա վերաբերյալ «Ապրելու երկիր» կուսակցության արձագանքին։

Այն, որ Ֆաթուլաևները տրամաբանության հետ կապված խնդիրներ ունեն, բնավ էլ նոր չէ։ Եթե դեմ է արտահայտվում Սերգեյ Լավրովին, ինչպե՞ս կարող է Վարդանյանը լինել Կրեմլի Խամաճիկ։ Որևէ մեկը թշնամական հասարակության մեջ նման տրամաբանված հարցեր չի տա մերձալիևյան լրագրողներին։

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին փորձում է նաև Ռուբեն Վարդանյանի դեմ տրամադրություններ ստեղծել և հոդվածներ պատվիրել նաև ռուսական, ինչպես նաև արևմտյան մամուլում, փորձում է ինչ-ինչ մութ կետեր իբր հայտանաբերել նրա անցյալում և ներկայում, դրանք ներկայացնել վատ լույսի ներքո, որպեսզի կարողանան սեպ խրել թե՛ Արցախի բնակչության ու Ռուբեն Վարդանյանի, թե՛ նաև միջազգային հանրության և Արցախի պետնախարարի միջև։ Այդուհանդերձ, թշնամական կողմի այս բոլոր գործողությունները բացարձակապես անհիմն են և անհեռանկարային։

Սերինե Բադալյան