ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու
Հայաստանի տնտեսության զարգացման և մարզերում զբաղվածության ապահովման գործում կարևոր դեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ավելի քան 4800 աշխատակից ունեցող ընկերության կոլեկտիվի ավելի քան 80%-ը տեղական համայնքներից է՝ ապահովելով կայուն աշխատանքի հնարավորություններ հատկապես Սյունիքում։
ԶՊՄԿ-ի նշանակալի ներդրումն արտահայտվում է նաև հարկային պատասխանատվությամբ։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ընկերությունը շուրջ 41.7 միլիարդ դրամ հարկային վճարումներով գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ Այս ցուցանիշը վկայում է ընկերության կարևոր դերի մասին պետական բյուջեի ձևավորման գործում։
Past.am-ի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը միայն արտադրական ծավալներով չի սահմանափակվում․ ընկերությունը հազարավոր ընտանիքների համար աշխատանքի աղբյուր է և խոշոր հարկային ներդրումներով մասնակցում երկրի տնտեսական կյանքին։
Past.am-ը կարևորում է այն գործատուների դերը, որոնք ապահովում են զբաղվածություն մարզերում և իրենց հարկային վճարումներով նպաստում հանրային կարիքների ֆինանսավորմանը։ ԶՊՄԿ-ի օրինակը ցույց է տալիս, թե որքան կարևոր կարող է լինել խոշոր արդյունաբերական ընկերության ներդրումը ինչպես տեղական համայնքների, այնպես էլ երկրի տնտեսության համար։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը