Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Էջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՄիացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկըՄոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծԿատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմԹրամփը պետք է հիշի, որ ամենավատը Երրորդ համաշխարհային պատերազմն է․ ՄեդվեդևՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունըՏասնյակ հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ ՓաշինյանԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում. «Ժողովուրդ»Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում էՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»Փաշինյանը մեր ջահելներին տարել կոտորել է, հողերն էլ հանձնել. քաղաքացի
Քաղաքականություն

Երևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մեր սահմանների կողքին հերթական ավերիչ երկրաշարժն է տեղի ունեցել, որի արդյունքում հարյուրավոր մարդկային զոհեր են գրանցվել. զոհերի թվում նաև հայեր կան, անչափահաս երեխաներ…
 
Գաղտնիք չէ, որ Հայաստանը համարվում է տարածաշրջանի սեյսմիկ ամենաակտիվ գոտիներից մեկը, և միայն երջանիկ պատահականությամբ է, որ Երևանում այդպիսի ավերիչ երկրաշարժեր չեն գրանցվում։
 
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ կլինի մեզ հետ նման ցնցումների պարագայում, ինչ հետևանքներ կունենանք։
 
Երևանի քաղաքային իշխանությունները քաղաքը շարունակաբար ագահորեն վերածում են մեծ բիզնես նախագծի։
 
Յուրաքանչյուր քառակուսի մետրից գումար աշխատելու մոլուցքը Երևանը դարձրել է մի անկանոն շինհրապարակ, որտեղ չեն պահպանվում անգամ ամենատարրական անվտանգային կանոնները՝ սկսած առանց գլխավոր հատակագծի, անհասկանալի շինթույլտվություններ հատկացնելուց։
 
Երբ թվում է, թե Երևանի կենտրոնում այլևս ոչ մի շինարարության համար հնարավոր չէ տեղ հատկացնել, մենք ականատես ենք լինում անգամ բակերում տարբեր կառույցների ավելացմանը, քաղաքի դիմագիծն ուղղակիորեն խեղաթյուրող շինությունների, որոնց խիտ լինելու պատճառով նույնիսկ հրշեջ և շտապ օգնության մեքենաները չեն կարողանում անարգել մուտք գործել։
 
Սեյսմամոնիտորինգի, սեյսմիկ ռիսկի գնահատման, և սեյսմապաշտպանության ակտիվ համակարգի բացակայության պատճառով մեր քաղաքի դիմակայունության ցուցանիշները մեղմ ասած, մտահոգիչ են։
 
Մինչդեռ Երևանի դիմակայանության բարձրացումը պետք է լիներ առաջնահերթություն և բխեր սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների փոխկապակցված համապարփակ գործողություններից։
 
Երևանում 200-ից ավելի վթարային շենք ու շինություն կա, իսկ այդ վթարայինության վերացման և բնակչության ճիշտ տեղաբաշխման ու իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարություն՝ ոչ։
 
Բայց Երևանը շարունակում է «զարգանալ». զարգանալ հանցավոր անտարբերությամբ և հանցավոր գործունեությամբ՝ քաղաքի դիմագծի խեղաթյուրմամբ, ապօրինի շինթույլտվություններով, անվտանգության նորմերի անտեսումով։