ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը եւ իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջեւ: Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բեւեռացման է տանելու հասարակությանը եւ առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան եւ իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաեւ ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:
Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել ,ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց.«Որեւէ հիմնավորում, որեւէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը: Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար եւ մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»»:
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...