Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Միացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկըՄոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծԿատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմԹրամփը պետք է հիշի, որ ամենավատը Երրորդ համաշխարհային պատերազմն է․ ՄեդվեդևՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունըՏասնյակ հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ ՓաշինյանԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում. «Ժողովուրդ»Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում էՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին. «Հրապարակ»Փաշինյանը մեր ջահելներին տարել կոտորել է, հողերն էլ հանձնել. քաղաքացի ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ»
Տնտեսություն

Միացյալ Նահանգները մնացել է չինական վահանակների հույսին

Չինաստանից Միացյալ նահանգներ արևային վահանակների ներմուծումը կտրուկ աճ է գրանցել տևական ընդմիջումից հետո, որը ամերիկյան օրենսդրության պատճառով էր։ Ի վերջո Բայդենի վարչակազմում հասկացել են, որ արևային էներգետիկայի նախագծերի շինարարության դադարեցումները կարող են լուրջ հարված հասցնել իրենց քաղաքականությանը, և այժմ չինական այն ընկերությունները, որոնց արտադրած արևային վահանակները մնացել էին սահմանին կամ նավահանգիստներում, կամ էլ սպասում էին առաքումների թույլտվության, թույլատրվել է ներմուծել իրենց ապրանքներն ամերիկյան շուկա։

Խնդիրներ առաջացել էին չինական երեք արտադրողների մոտ, որոնք ապահովում են արևային վահանակների ամբողջ ծավալի մեկ երրորդը։ «Ռոյտերս» գործակալության տվյալներով միայն մեկ ընկերության՝ «Trina Solar»-ի արևային վահանակները 900 մեգավատ ծավալով անցել են մաքսատան տարածքով, դա բավարար է 150 հազար տներ էներգիայով ապահովելու համար։ Մաքսային խնդիրներից ազատվել և ամերիկյան շուկա մուտք գործելու թույլտվություն են ստացել նաև մեկ այլ՝ «JinKo Solar» ընկերության արևային վահանակները։

Հիշեցնենք, որ դեռ հունիսին ԱՄՆ-ում օրենք ընդունվեց ույվուրների հարկադիր աշխատանքի պաշտպանության վերաբերյալ։ Ամերիկյան կողմը չինացիներին մեղադրում էր աշխատավորների իրավունքների պաշտպանության մեջ և արգելում արևային վահանակների ներմուծումը։

Իհարկե ույվուրների խնդիրը բացարձակապես պատրվակ էր, Միացյալ նահանգները իրականում ցանկանում էր Չինաստանին զրկել իր էներգետիկ քաղաքականության հիմնական ուղղություններից մեկից, իսկ Միացյալ նահանգներում ավելացնել արևային վահանակների արտադրությունը, սակայն այս ամիսների ընթացքում այդ ուղղությամբ շոշափելի քայլեր չեն կատարվել, քանի որ արևային վահանակների, մարտկոցների և համապատասխան սարքավորումների արտադրությունը չափազանց աշխատատար և ծախսատար պրոցես է, իսկ Չինաստանում վաղուց այլևս այդ գործընթացը դրված է արդյունաբերական հիմքերի վրա։ Չինաստանն այսօր աշխարհու արևային վահանակների արտահանման գրեթե մենատերն է։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և մեր երկիրը ևս կարիք ունի լուրջ ներմուծում իրականացնել Չինաստանից, թեև տևական ժամանակ այդ ցուցանիշները բավական ցածր են։

Սոնա Գուլքանյան