Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Լույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WP
Հասարակություն

Բրյուսելյան խայտառակության հետքերով. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ "երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին, և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով։" ։ Նաև, նա նշեց, որ "հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ։"
 
Եթե վերանանք դիվանագիտական տերմինաբանությունից, ապա սա նշանակում է, որ Հայաստանը բանակցություններին ներկայացնող, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը աներկբա ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց Արցախի վերաբերյալ նույնիսկ որևէ պարտավորություն չի ստանձնել։ Սա Փաշինյանի տոտալ ձախողումն է՝ որպես պետական գործիչ և բանակցող, որն արդեն ընդգծված ողբերգական հետևանքներ ունի Արցախում և Հայաստանի սահմանամերձ համայնքերում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար, և որը կարող է հանգեցնել ոչ միայն Արցախի վերացմանը, այլև Հայաստանի փուլային կլանմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։
 
Նիկոլ Փաշինյանի այս արկածախնդիր և հակապետական գործունեությունը պետք է հնարավոր բոլոր խելամիտ միջոցներով կասեցնել։ Այս կապակցությամբ կուզեի հիշեցնել մի քանի պարզ իրողություն՝
ա) Դեռևս 1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ Գերագուն Խորհուրդը ընդունել է որոշում, որի 2-րդ կետը սահմանում է հետևյալը՝ "Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում"։ Այս որոշումը օրենքի ուժ ունի, ուստի ցանկացած պետական գործիչ, որն հակառակն է անում, դրանով խախտում է ՀՀ օրենքը։
 
բ) ՀՀ Վարչապետը երկրի անունից այլ երկրի տարածքային ամբողջականություն ճանաչելու միանձնյա իրավասություն չունի։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 123 Հոդվածի 1-ին կետի՝ "Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է", ուստի նա է, որ իրավունք ունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ անել, հենվելով արդեն իսկ կնքված և վավերացված միջազգային պայմանագրերի վրա։ Ավելին, համաձայն ՀՀ Սահմանադրության 116 հոդվածի 1-ին կետի, ՀՀ Ազգային ժողովն է վավերացնում բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք "ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ"։ Ուստի, մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը չհաստատի միջազգային պայմանագրի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, և ՀՀ Ազգային ժողովը չվավերացնի այն, ոչ միայն որևէ պաշտոնյա իրավունք չունի ՀՀ անունից այդպիսի հայտարարություններ շռայլել, այլև այդ գործողությունները անմիջականորեն հանդիսանում են այլ պետական մարմինների իրավասությունների փաստացի յուրացում և ևս ապօրինի են։
 
գ) Այս կապակցությամբ, ՀՀ Քրեական օրենսգրքի 419 հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ "բռնությամբ, կամ Սահմանադրությամբ չնախատեսած այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններն տիրանալը՝ պատժվում է ազատազրկմամբ, տասից տասնհինգ տարի ժամկետով"։ Տվյալ դեպում, մենք առերևույթ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ սահմանադրական կարգի դեմ ուղղված հստակ գործողության հետ, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար առավել ծանր, և փաստացի անուղղելի հետևանքներ է առաջացնում։
 
Ամփոփելով վերոնշյալը, ևս մեկ անգամ շեշտեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ուստի նա կամ պետք է հերքի ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, և կամ էլ պատրաստ լինի հրաժարական տալու՝ դրանով Հայաստանի Հանրապետության վրայից հանելով իր ապօրինի և արկածախնդիր գործողությունների պատասխանատվությունը։
Եթե նա դրանցից որևէ մեկը չի անում, ապա մեր երկրի բոլոր պետականամետ կառույցները պետք է միավորեն իրենց ուժերը՝ հասնելու այս անձնավորության հրաժարականին, և օրենքի ուժով նրան պատասխանատվության ենթարկելուն՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նրա գործողությունների համար։
 
Անձամբ ես հետևողական եմ՝ պայքարելու Նիկոլ Փաշինյանին բոլոր օրինական միջոցներով իշխանությունից հեռացնելու համար, և կոչ եմ անում բոլոր մեր համախոհներին և գործընկերներին հանդես գալու միասնական դիրքորոշմամբ՝ այս անձնավորության կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տված հետագա վնասները կանխելու նպատակով։