Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. Վեհափառ
Հասարակություն

UCOM-ն արագագործ ինտերնետ հասանելիությամբ է ապահովել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող Թումո տուփերը

 

Speedtest Awards մրցանակակիր և Հայաստանում ամենաարագ ֆիքսված ու շարժական ինտերնետն ապահովող «Յուքոմ» ընկերությունն արդեն մեկ տարի շարունակ ապահովում է մարզային բնակավայրերում տեղակայված Թումո տուփերն արագագործ ինտերնետ կապի հասանելիությամբ։ Այսպիսով, Ucom-ի ինտերնետ կապը հնարավորություն է տալիս Թումո տուփ հաճախող տարեկան մոտ 400 պատանու կրթություն ստանալ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում Հայաստանի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սևանը, Վայքը, Կապանը, Արթիկը, Մարալիկը, Ճամբարակը, Ազատամուտը, Երազգավորսը, Ազատանը, Ամասիան, Սպիտակն ու Արծվաբերդը։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ կամ միանում դրանց` առցանց:

«Այս նախաձեռնությամբ Ucom-ն աջակցում է Թումո տուփերի ներդրմանը նույնիսկ ամենահեռավոր մարզային համայնքներում՝ սատարելով ժամանակակից կրթությունը մարզում և հնարավորություն ընձեռելով պատանիներին զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Թումո Հայաստան նախաձեռնության իրականացման գործընթացում շատ կարևոր է մասնավոր ընկերությունների աջակցությունը, առանց որոնց մեր նպատակին հասնելը, գուցե, այս տեմպերով չընթանար: Այս համատեքստում լավագույն օրինականերից մեկը Ucom ընկերության հետ մեր համագործակցությունն է: Դրա շրջանակում տասից ավելի մարզային մինի Թումոներում` Ամասիայից մինչև Արծվաբերդ, տեղադրվել են Ինտերնետ ապահովող սարքեր: Լիահույս ենք, որ այս թիվը կավելանա, և Ucom-ի և Թումոյի համագործակցությունը կլինի շարունակական», - նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Հավելենք, որ Թումո Հայաստան նախաձեռնության նպատակն է Թումոյի կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Ծրագրով նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին` ողջ երկրով մեկ: