Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն Գրիգորյան«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում. ԿոստանյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմովԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.orgԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվել
Քաղաքականություն

Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ համար գործող 143,7 դրամից առնվազն 16 դրամով նվացեզնելու նպատակով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից 2022թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացվել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ գազի սակագինի բարձրացման հարցով։ Արդյունքում հանձնաժողովի կողմից կայացվել է որոշում, որով 2022թ․ ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացել է մի շարք սպառող խմբերի համար, այդ թվում բնակիչների, սահմանելով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։

Հայտնի է, որ գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84.100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։ Սկսած 2022թ․ 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022թ․ 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023թ․ միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։

Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70.000 դրամ, իսկ այս պահին 67.700 դրամ։

Սա իր անդրադարձն է ունեցել նաև ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես ընկերությունը 2022թ․ ստացել է 16 մլրդ դրամի ավել շահույթ 2021թ․ համեմատ։

Ակնհայտ է, որ փոխարժեքի առկա վիճակը համարվում է կայուն, և տեսանելի ապագայում բարձրացման հնարավորությունը քիչ հավանական է, ինչը առաջացնում է գազի սակագնի հաշվարկի էական շեղում։ Հուսով եմ, որ պատկան մարմինները հերթական անգամ անգործություն չեն ցուցաբերի՝ հանրության համար կարևոր հարցի վերաբերյալ։