Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՆորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավորԳյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն

Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո եղան անձինք, որոնք արագորեն (կամ ճարպկորեն, որին խոսակցականով նաև «շուստրավատ» են ասում) փոխեցին «գլխարկները» և հանգրվանեցին Փաշինյանի իշխանական «ճամբարում» կամ մերձակա «դաշտերում», այնքան էլ զարմանալի չէր: Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ նման «ճամբարափոխություններ» է տեսել: Ինչևէ: Արդեն 2020-ի նոյեմբերի 9-ը հստակ ջրբաժան էր. կա՛մ դու կործանարար ու աղետաբեր «իշխանության» կողմից ես ու կողքին կանգնած, կա՛մ այդ «իշխանության» դեմ: Մարդիկ եղան, որ առավել անհաշտ ու կոշտ դիրքերից հանդես եկան, ծանր ու ոչ մեջբերելի բնորոշումներ տվեցին: Ու մեկ էլ... հո՛պ, տեսնում ես, որ այդ մարդիկ իրենց անմեջբերելի բնորոշած փաշինյանական իշխանության կողքին են, «թևութիկունք» են, գրկախառնվում են, բարևում, «մրցույթներ» ու պատվերներ շահում, Փաշինյանի համար «ձայներ բերելու» պարտավորություններ ստանձնում:

Օրինակ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, ինչպես հայտնի է, 2021-ին պատգամավոր ընտրվեց «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատը, որից հետո շինարարական բուռն գործունեության մեջ է ընկղմվել: Կամ՝ «ընդդիմադիր դիրքերում» կանգնած Քաջարանի քաղաքապետը, որ մի ահռելի ծաղկեփունջ նվիրեց Փաշինյանի տիկնոջը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կերպարանափոխությունը, սակայն, երևի ամենացայտունն է, եթե չասենք՝ ամենաանսպասելին: Շատ գրվեց այս վերջերս, պարզապես հիշեցնենք. պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հայտնվեց բանտում, ելավ, հայտարարում է, թե՝ «ժողովուրդն է ընտրել Փաշինյանին», ջերմ ընդունում է «ընտրված Փաշինյանին», հանրագումարում նրան կամ իր ընտանիքին առնչվող ընկերությունները խոշոր տենդերներ են շահում:

Այսինքն, ի՜նչ սկզբունք, ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ գաղափա՜ր, այսայն, ո՞ւմ են պետք նման «թիթիզությունները», միայն՝ շա՛հ, շա՛հ, շա՛հ... Ի դեպ, առիթ եղել է նկատելու, որ Փաշինյանի իշխանությունը հաճախ դիմում է քրեական գործերով, «ապօրինի ծագմամբ գույքի» գործերով տարբեր նկատելի անձանց վրա ճնշումներ գործադրելու, նրանց «ինդուլգենցիաներ վաճառելու» (մեղքերի թողություն) միջոցին: Դատելով հետևանքներից՝ բավականին արդյունավետ (oրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանգամանքը, որի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է):

Ու փաշինյանական իշխանությունը, որ սիրում է հանրության առաջ «հրեշտակային» հագուկապով ներկայանալ, չի խորշում (երբեք էլ չի խորշել) իր «մերժած» նախկին նկատելի, այդ թվում՝ մականունավոր կերպարներին, նրանց նյութական միջոցներին, նրանց «պադձեռժկային» շաղկապվելուց: Հասկանալի է, երբ նրանք արագ «կողմնորոշվում» ու «ճիշտ» են դիրքավորվում: Այսինքն, «լավ են պահում իրենց»: Դե, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է «սկզբունք» բառի հիշատակումն անգամ: Այս դեպքում՝ միայն՝ անձնական շա՛հ, շա՛հ, շա՛հ... Իսկ թե ինչ է կատարվում երկրի, պետության հետ, ո՞ւմ է հետաքրքրում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում