Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ
Սպորտ

ԱԱ․ Սլավիկ Գալստյանը 8:0 հաշվով հաղթեց մրցակցին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ:

67 կգ քաշային կարգի որակավորման փուլում Գալստյանը ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող  Իգնացիո Սանֆիլիպոյին:

Երրորդ մրցումային օրը հաղթանակով է մեկնարկել նաեւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ): Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Թադեւոսյանը  որակավորման փուլում 5:1 հաշվով առավելության է հասել կուբացի Դանիել Գրիգորիչ Հեչավարիայի նկատմամբ:

Այսօր պայքարի մեջ կմտնի նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ): Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման փուլի Աբու Մուսլիմ Ապտիեւիչ Ամաեւ(Բուլղարիա) - Ակմուրատ Գելդիեւ (Թուրքմենստան) զույգի գոտեմարտից հետո։

Երեկոյան մրցահերթում աշխարհի առաջնության 5-րդ չեմպիոնության համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը կվիճարկի Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ: Նշենք, որ գյումրեցի ըմբիշը Բելգրադի մրցագորգում 4 հաղթանակ տանելուց հետո (10:4, 9:0, 9:0, 9:0) դուրս է եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եւ Փարիզ-2024-ի ուղեգրի համար կպայքարի Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը Բելգրադի մրցագորգում երեք հաղթանակ տանելուց հետո (9:0, 3:1, 1:1), կիսաեզրափակիչում պարտվել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Ասիայի կրկնակի չեմպիոն Ճապոնիան ներկայացնող Կյենիչիրո Ֆումիտայի հետ եւ պարտվեց 1:5 հաշվով:

Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերից հետո:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (77կգ): Աշխարհի չեմպիոն, արդեն կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:7 հաշվով հաղթել է աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խացերի ուղեգրեր են արդեն նվաճել Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:  Հունահռոմեակ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին: