Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում
Մամուլի տեսություն

«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Ըստ այդմ, հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, շատ կարևոր է, որ տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր անհատներ ճշմարտությունը հասցնեն միջազգային հանրությանը: Նախօրեին նման մի հայտարարություն էին տարածել մոտ հինգ տասնյակ իրավագիտության դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ և ուսանողներ:

Մանրամասն, փաստարկված նշելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ, ցեղասպան գործողությունների մասին՝ իրավաբանները շեշտում են, որ, ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ «Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, իրավագետները խոր տագնապով և անհանգստությամբ արձանագրում են նաև «այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ»: «Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ»,-նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

«Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները»,-գրված է հայտարարության մեջ, որտեղ նաև կոչ է արված աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին՝ այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում