Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինիՄայիսյան հերոսամարտերի խորհուրդը բացառիկ համախմբվածությունն ու կռվով պաշտպանված հողն է. Չալաբյան Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակովԻրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացՈչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ» Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ» Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ)Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ» Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ» Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը. «Հրապարակ»Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»Փաստորեն Արգամիչը ճիշտ էր.... «Փաստ»
Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը ստագնացիայի մեջ է

Հայաստանի տնտեսական վիճակի վերջին տվյալները ցույց են տալիս, որ, ըստ էության, տնտեսական ռեալ հատվածը լավագույն դեպքում ստագնացիայի մեջ է։ Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության վիճակագրական տվյալները, նշել, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,7 %։

Արդյունաբերությունն ընդհանրապես տնտեսական ակտիվության առումով նվազում է արձանագրել, աննշան, չնչին չափով աճել է գյուղատնտեսությունը, իսկ տնտեսական աճ հիմնականում լրացվել է շինարարության, առևտրի և ծառայութունների ոլորտներում։ Այսինքն, հավելյալ արժեք, որպես այդպիսին չի ստեղծվել ո՚չ արդյունաբերության, ո՛չ գյուղատնտեսությունում։ Սա ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածը կանգնած է, սպասողական վիճակում է գտնվում, ինչը բնական է, քանի որ այն անորոշությունը, որ պայմանավորված է անընդհատ պատերազմի սպասումով, ավելացրել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների սառեցման վտանգով, իսկ բիզնեսը սովորաբար շատ ավելի զգայուն է նման հարցերում, զգուշավոր կեցվածք է ընդունել։ Բոլոր ոլորտները սառեցրել են իրենց հիմնական գործառնությունները, ներդրումային ծրագրերի մասին էլ խոսք լինել չի կարող։ Գործարարներն, օրինակ, հասկանում են, որ գազի պայմանագրի վերակնքման ժամկետը մոտենում է և չի բացառվում, որ էներգակիրների գների մասով պայմանները կարող են փոխվել, ինչը կարող է սպանել հայաստանյան տնտեսությունը՝ սկսած արդյունաբերությունից, վերջացրած գյուղատնտեսությունով, որտեղ հավելյալ արժեք ստեղծելու մեջ գազի, օրինակ, տեսակարար կշիռը չափազանց բարձր է։

Մեր տեղեկութուններով՝ բազմաթիվ հայտնի տնտեսագետներ նախապատրաստվում են լուրջ վերլուծություններ ներկայացնել առկա վտանգների մասին, որին կարող են հանգեցնել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Պրակտիկ տնտեսագետները ներկայացնելու են հնարավոր վտանգները, ի դեպ, իշխանամերձ օլիգարխներն էլ պատերի տակ և իրար մեջ լուրջ դժգոհություններ են արտահայտում Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությունից, կարծում են, թե նա գիտակցաբար, կամ անգիտակցաբար տապալման է տանում Հայաստանի տնտեսությունը։  Իրականում որևէ ռեալ բան չկա, հատկապես ծաղրում են նրա «Խաղաղության խաչմերուկը», որը ոչ մի պրակտիկ օգուտ չի կարող բերել Հայաստանին, ընդհակառակը, կարող է դառնալ հերթական հարվածը Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագային։ 

Նարինե Անանյան