Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրել ենք, որ «Արթուն ենք» նախաձեռնության իմպիչմենտի գործընթացի ամենահավանական թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որի անունը վերջին օրերին քննարկվում է։ Երրորդ նախագահի թիմի համար Վանեցյանը կարծես ընդունելի թեկնածու է, մինչդեռ երկրորդ նախագահը շարունակում է թերահավատորեն մոտենալ բուն գործընթացին եւ Իշխան Սաղաթելյանի միջոցով Վանեցյանին որոշ մեսիջներ է փոխանցել, որ պետք չէ մտնել անհեռանկարային մի գործընթացի մեջ, որի ելքն ի սկզբանե կանխորոշված է։ Միեւնույն ժամանակ ասել է, որ եթե Վանեցյանը կարողանա ութ պատգամավորի ստորագրություն հավաքել իր թեկնածության շուրջ, իր խմբակցության 28 պատգամավորի աջակցությունը կստանա։ Բացի այդ՝ վստահեցրել է, որ Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի եւ ճիշտ կլինի՝ պատրաստվի հաջորդ ընտրություններին, հատկապես որ, եթե մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ, ինքը չի կարող երաշխավորել, որ իր թիմը չի քննադատի Վանեցյանին։
Տեղեկացանք նաեւ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Մոսկվա, մտերիմները վստահեցնում են, որ գնացել է մոսկվաբնակ եղբոր հետ խորհրդակցելու՝ իր առաջադրման մասին, եւ վերադառնալու է մայիսի 31-ին։ Քաղաքական շրջանակները չեն բացառում, որ նա ուղեւորության ընթացքում նաեւ որոշ ռուս պաշտոնյաների հետ կհանդիպի»:
Մանրամասները՝ այստեղ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...