Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Մամուլի տեսություն

Ոչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա ժամանակաշրջանը երբեմն ընդունված է անվանել նաև տեղեկատվական հեղափոխության փուլ, որը մարդկության պատմության մեջ շրջադարձային է այն առումով, որ այստեղ տեղեկատվությունն այլևս զուտ հաղորդակցման միջոց չէ, այլ վերածվել է ամենաազդեցիկ ռազմավարական ռեսուրսի։ Կախված նրանից, թե ով է տիրապետում տեղեկատվությանը, ինչպես է այն կառուցում, վերլուծում և տարածում, ըստ այդմ էլ որոշում է ոչ միայն հանրության տնտեսական, քաղաքական կամ մշակութային ուղղվածությունը, այլև դրանով ազգային անվտանգության հարց է լուծվում։

Տեղեկության սպառումը ժամանակակից հասարակությունում վերածվել է զանգվածային երևույթի, որը հաճախ ընթանում է ավտոմատ ռեժիմով, առանց ֆիլտրի, առանց վերլուծական շրջանակի։ Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են համացանցում (տարիքով մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առաջ)՝ սպառելով հազարավոր տեղեկատվական միավորներ՝ առանց դրանց իսկությունը ստուգելու, առանց դրանց հետևում կանգնած շահերի մասին մտածելու և հաճախ նույնիսկ առանց դրանց իրական նշանակությունը հասկանալու։ Արդյունքում հասարակության գիտակցության մեջ միախառնվում են փաստերն ու մեկնաբանությունները, ճշմարտությունն ու մանիպուլ յացիան, իսկ ձևավորվող պատկերացումն իրականության մասին դառնում է խեղաթյուրված, ընտրողական ու վտանգավոր։

Սա հատկապես ակնառու է դառնում ճգնաժամային իրավիճակներում, երբ հասարակությունն առավել զգայուն է, երբ ինֆորմացիոն կամ հիբրիդային պատերազմներն ավելի ուժգին են, իսկ թշնամական պետությունները՝ մեր դեպքում՝ ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի, մոբիլիզացնում են իրենց բոլոր տեղեկատվական ռեսուրսները՝ ներգործելու Հայաստանի ներքին օրակարգի, հանրային ընկալումների և ազգային դիմադրողականության վրա։ Այս իրավիճակում մեդիագրագիտությունը կամ տեղեկության հետ աշխատելու հմտություններն ուղղակի դառում են կենսական անհրաժեշտություն։ Քաղաքացին պետք է ի վիճակի լինի տարբերել ճշգրիտ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ընկալել աղբյուրի արժանահավատությունը, վերլուծել հաղորդման ենթատեքստը, վերադասել տեղեկության գերակայությունները։

Սակայն այս ամենը հնարավոր չէ ձևավորել միայն անհատական ու նույնիսկ մամուլի ջանքերով։ Այս համատեքստում կարևոր է քաղաքացիական հասարակության դերը, քանի որ տեղեկատվական դարաշրջանում այն ոչ միայն տեղեկություն ընդունող է, այլև դրա ակտիվ շրջանառող, դաշտում առկա բացերը վեր հանող, մոբիլիզացնող ու քաղաքական ու մշակութային օրակարգերի ձևավորող։ Սակայն, ինչպես ցույց է տալիս նաև միջազգային փորձը, աշխարհի գրեթե ոչ մի երկրում տեղեկատվական դաստիարակության ուղղությամբ տարվող քաղաքականությունը դեռևս չի հասել այն աստիճան արդյունավետության, որն անհրաժեշտ է 21րդ դարի պահանջներին համարժեք հասարակություն ձևավորելու համար։

Անգամ զարգացած երկրները տեղեկատվական գրագիտության հետ կապված խնդիրների են բախվում, բայց հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ Հայաստանում տեղեկատվական դաստիարակութունը պետք է լինի համակարգային քաղաքականություն՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև լրատվական դաշտի ինստիտուցիոնալ վերափոխում։ Այստեղ պետության դերակատարությունն ուղղակի առանցքային է, քանի որ միայն պետությունն ունի բավարար ռեսուրսներ, հասանելիություն և օրենսդրական լծակներ՝ նման ռազմավարություն մշակելու, իրագործելու և վերահսկելու համար։ Այս տեսանկյունից տեղեկատվական դաշտի գլխավոր հարցն այլևս միայն «խոսքի ազատության» թեման չէ, այլ նաև այն, թե ինչպես ու ինչ հիմքերի վրա է ձևավորվում հասարակական օրակարգը, և պետական շահերի ապահովման տեսանկյունից որքանով է հանրությունը դիմադրունակ տեղեկատվական տարբեր հոսքերի նկատմամբ։

Այնուամենայնիվ, իրական պատկերը, ցավոք, մթագնում է, երբ տեսնում ենք, թե Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում ինչ որակի տեղեկություն է սպառում հանրությունը, ինչ աղբյուրներից է օգտվում և ինչ մակարդակի մեդիագրագիտություն ունի միջին քաղաքացին։ Մեդիադաշտում շրջանառվող ամեն մի կեղծ տեղեկություն, մանիպուլ յացիոն մեթոդով «սիրուն փաթեթավորված իրականություն» ոչ միայն կարող է մոլորեցնել քաղաքացուն, այլև վերակազմավորել հասարակական գիտակցությունն այնպես, որ մարդիկ սկսեն չճանաչել իրենց իսկ երկիրը, չհասկանան իրենց պետական շահերն ու ապագայի ռազմավարական նպատակները։

Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ հասարակության և պետության անվտանգության վրա սպառնալիքներն արդեն ոչ միայն ֆիզիկական բնույթ ունեն, այլ նաև զուտ տեղեկատվական։ Իրավիճակն առավել բարդ է դառնում, երբ պետությունը՝ ի դեմս օրվա իշխանությունների, ինքն է դառնում ապատեղեկատվական ուղերձների տարածող։ Սա ոչ միայն մարում է հանրության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, այլև քայքայում է հանրային իմունիտետը՝ դարձնելով հասարակությունը խոցելի արտաքին և ներքին ազդեցությունների առջև։ Ցավալի իրողություն է, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում ապատեղեկատվության և թշնամական երկրների հիբրիդային ազդեցությունների տարածման դեմ, այլև բազմաթիվ դեպքերում հենց իրենք են այն տարածողները՝ երբեմն ուղղակի, երբեմն էլ կիսով չափ՝ լռության կամ լղոզված մեկնաբանությունների միջոցով։ Բայց ամենավտանգավոր երևույթն այն է, որ որոշ դեպքերում իշխանավորները՝ Փաշինյանից սկսած, դառնում են ներքին լսարանում ադրբեջանական նարատիվները տարածողներ ու թիրախավորում են մեր ինքնության հետ կապված արժեքները։

Դրա հետ մեկտեղ էլ այն լրատվամիջոցները, որոնք քննադատում են իշխանությունների բացթողումները, շատ հաճախ դիտարկվում են որպես «թշնամական» կամ ուրիշի ջրաղացին ջուր լցնող։ Ավելին, իշխանություններն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ մեդիատեռորը դարձրել են սովորական գործիք։ Այն, որ մեդիադաշտը միտումնավոր կերպով հագեցվում է ցածր պրոֆիլ ունեցող վերլուծաբաններով, որոնք ներկայացված չեն ակադեմիական դաշտում, չունեն փորձագիտական պրակտիկա և ի զորու չեն հարցերի խորքային ընկալման, ևս մի կարևոր մարտահրավեր է։ Նրանք հանրային դաշտը լցնում են ցածրարժեք և աչառու բովանդակությամբ՝ առանց երևույթները համակողմանի դիտարկելու։ Այս երևույթը նպատակ ունի ոչ միայն նվազեցնել հանրային քննարկումների որակը, այլև մարմնավորել հասարակության մոտ այնպիսի համոզում, թե իրական հանրային դիսկուրսը ոչ մի արժեք չունի։ Այսպես ձևավորվում է «ընդհանրապես ոչ ոքի չլսելու» տրամադրությունը, որն ավելի հարմարավետ է իշխանությունների համար, քան բանավեճը։ Հանրությունը սկսում է խուսափել քաղաքականությունից, չհետաքրքրվել երկրում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներով կամ էլ, ընդհանուր առմամբ, քաղաքական բոլոր դերակատարների դիտարկել այն «արշինով», ինչպես իրեն ներկայացվում է։

Սա վտանգավոր ուղի է, որի վերջնագիծը հանրային ապատիան է՝ կործանարար հետևանքներով։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանական քարոզչամեքենան փորձում է կառուցել և տարածել կեղծ ու միակողմանի պատումներ, որոնք նպատակ ունեն փոխել հանրային ընկալումները և ստեղծել ֆիկտիվ կայունության, զարգացման կամ «խաղաղության դարաշրջանի» պատրանք։ Իսկ այն՝ որպես քաղաքական մեխանիզմ, հենվում է ոչ թե կոնկրետ իրավահավասար պայմանագրի կամ անվտանգային երաշխիքների վրա, այլ մանիպուլ յատիվ հռետորաբանության։ Սրա նպատակն է հանրությանը տանել քաղաքական անգործության, վտանգի անտեսման և իրավիճակի մակերեսային ընկալման ճանապարհով՝ այնպիսի ժամանակահատվածում, երբ հակառակը՝ պետք է հանրային ուշադրության, հստակ կողմնորոշման և արժեհամակարգային հստակության բարձր մակարդակ։

Երբ պետությունն ինստիտուցիոնալ աջակցությունը տրամադրում է միայն ցածրորակ և վերահսկվող մեդիա խմբերին, արդյունքում ստանում ենք այնպիսի մի տեղեկատվական դաշտ, որն իր կառուցվածքով, արժեքներով և ազդեցությամբ դառնում է ոչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում