Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր Կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Հանրապետության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև Հանրապետության տոնի կապակցությամբ իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանին:
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, արտահերթ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Բալույանին:
Իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Մ. Արտուշյանին:
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած բարձր մասնագիտական պատրաստվածության և կառավարչական արդյունավետ հմտությունների կիրառման համար հուշանվեր ձեռքի ժամացույցով է պարգևատրվել՝
Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:
Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը և Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ղուկասյանը:
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գոհար Ադոնցը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լուսինե Սուլեյմանյանը:
Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Պապյանը, երկրորդ վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև նշված վարչությունների 10 օպերլիազորներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝
Օպերատիվ-հետախուզական առաջին և երկրորդ վարչությունների 3 օպերլիազոր:




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Հանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան
Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան