Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես
Հայր Հովհաննես Թորգոմյանը գրում է․
«Եկեղեցու «պաշտպանությունն» ըստ Փաշինյանի և իշխանական «բարենորոգիչների»
Վարչապետի և նրա թիմի մատուցմամբ՝ մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում․ պարզվում է՝ Եկեղեցին կարելի է «պաշտպանել»՝ հոգևորականներին հետապնդելով, եկեղեցու դուռը ջարդելով, քրեական ու վարչական վարույթներով, իսկ հետո նույն դեմքով հայտարարել՝ «մենք ենք Եկեղեցու իրական պաշտպանները»։
Սա մոտավորապես այն նույն տրամաբանությունն է, երբ անտառը «պաշտպանում» են՝ այն հիմնահատակ այրելով, իսկ տունը «նորոգում» են՝ նախ պատերը քանդելով:
Իշխանության տրամաբանությամբ Եկեղեցուն «պաշտպանել» նշանակում է.
հոգևորականներին «հոգատարությամբ» ուղարկել կալանավայրեր, որպեսզի, ըստ երևույթին, ավելի հանգիստ աղոթեն:
Եկեղեցականին դուրս մղել բանակից, դպրոցից, քրեակատարողական հիմնարկներից, որպեսզի ազգային հիշողությունն ու հոգևոր արժեքները չխանգարեն իրենց «պայծառ ապագայի» մարաթոնին:
Հարկերով, տույժերով ու տուգանքներով թիրախավորել և վարչական ճնշում գործադրել Մայր Աթոռի նկատմամբ, իսկ սեփական հակաեկեղեցական արշավը ներկայացնել «բարենորոգում»։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ տարիներ շարունակ Եկեղեցու հեղինակությունը թիրախավորած, հոգևորականներին պիտակավորած, սրբավայրերի ու նվիրական արժեքների շուրջ արհամարհական հռետորաբանություն ձևավորած քաղաքական ուժը հիմա հանկարծ իր մեջ հայտնաբերել է «Եկեղեցու պահապանի» բարձր կոչում։
Բայց հարց է առաջանում․ եթե սա է պաշտպանությունը, ապա ինչպիսի՞ն կլիներ հարձակումը։
Իրականում այստեղ կա Եկեղեցին ենթարկեցնելու փորձ։ Կա ցանկություն՝ լռեցնել այն ձայնը, որը հիշեցնում է արժեքների, պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հոգևոր պատասխանատվության մասին։
Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ։ Պետք չէ նրա ներսում քաղաքական պատվերով «բարենորոգիչներ» փնտրել։ Պետք չէ սիրո անունով ճնշել, օրենքի անունով հալածել և բարեփոխման անունով քանդել»։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան