Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հասարակություն

Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։

«Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում, հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։

Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում»,-գրել է թերթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։