Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ավելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականը
Մամուլի տեսություն

Վարկային ասեղների վրա «պառկած».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ աշխարհաքաղաքական խաչմերուկների և «կողմնորոշումների» հորձանուտում, որի մեջ այս իշխանությունը ոտքովգլխով ընկղմել է Հայաստանը, Փաշինյանն իր քպականներով ու մերձիշխանական «Նիկոլից ավելի նիկոլներով» մանթրայի նման սղոցում են հանրության ուղեղները, թե՝ Արևմուտքը կօգնի, փող կտա, այս, այն...

Նախօրեին ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանն «անկեղծության բռնկման պահ» էր ունեցել լրագրողների հետ զրույցում: Չէ, այն մասին չէ, որ 2024 թվականին կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը չեն բարձրացնելու, այս կառավարությունից այլ բան սպասելի էլ չէր, և հետո՝ դրան դեռ կանդրադառնանք: Խոսքն այս անգամ այլ «անկեղծության բռնկմանն» է վերաբերում՝ առ այն, որ 2,6 միլիարդ եվրոն, որ Եվրամիությունը նախատեսում է տրամադրել, հո նվե՞ր չէ, դրա զգալի մասը... վարկային միջոցներ են:

Նա, իհարկե, մի փոքր այլ տոնայնությամբ ասաց, բայց իմաստը դա էր: Չնայած, առանց իր ասելու էլ կռահելի էր, որ 2,6 միլիարդ, այն էլ՝ եվրո, այն էլ՝ Արևմուտքը, ոչ մեկին «աչքերը բաց» հենց այնպես, այսինքն՝ նվեր չի տա: Ոչ մեկը չի տա, առհասարակ, առավել ևս՝ Եվրոպան:

Ու, գիտե՞ք, մարդ քիչ է մնում կարոտի նախորդ իշխանության ժամանակ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանին, դե, այն «հին» Փաշինյանին՝ «ժողովրդական տրիբունին»: Այն «հին մոդելի» Փաշինյանը, այս ֆինանսների փոխնախարարի խոսքը դեռ չհրապարակված, կսլանար ԱԺ ամբիոնի մոտ ու մի քանդարար տոնայնությամբ, պատկերավոր ասած՝ «կծեփեր պատերին», «կփռեր ասֆալտներին», թե՝ «ահա՜, տեսե՜ք, Հայաստանը ճկռել է պարտքերի տակ, իսկ սրանք նորանոր պարտքեր են ավելացնո՜ւմ…» և այլն:

Բայց հիմա ի՛նքն է միանձնյա Հայաստանապետը, վարչապետը, ֆինանսապետը, պարտքապետը: Ու… նորանոր պարտքեր է ավելացնում: Դե, այլ ավիրումներին զուգահեռ...

Ի դեպ, եթե 2018-ին ՀՀ պետական պարտքը մոտ 6-7 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն արդեն հատել էր 11 միլիարդ դոլարի շեմը: Հիմա նոյեմբերն է, ու եթե հաշվի առնենք վերոնշյալ «անկեղծության բռնկումների» բովանդակությունը՝ սարսափելի է մտածել, թե տարեվերջին ինչ թվերի հետ ենք գործ ունենալու:

Այսինքն, եթե բոլոր նախորդ իշխանությունները, միասին վերցրած, մի 6-7 միլիարդի պարտք էին «հավաքել», ապա միայն Փաշինյանի կառավարությունը ու միայն վերջին 5 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկել է երկրի պետական պարտքը, արտաքին պարտքը՝ ներառյալ:

Ու խոսքը նրանց մասին է, որոնք տարիներ շարունակ քաղաքական դիվիդենտներ էին «քամում» նաև «արտաքին պարտք» ասածից, վարկ վերցնող կառավարություններին գամում էին անարգանքի սյուներին:

Ի դեպ, ԵՄ վարկի մասին: Այն, որ 2,6 միլիարդ եվրո է: Նորից ասենք՝ երբեք ոչ մեկը ոչ մեկին «սիրուն աչքերի» համար փող չի տալիս, նույնիսկ վարկ: Այն էլ՝ միլիարդներով: Այդ միլիարդների համար որոշ «երգեր» են պատվիրվում: Իսկ վերջնարդյունքում այդ կործանման «երգերի» համար… ժողովուրդն է վճարելու: Ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում