Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Նորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավորԳյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնիցՀարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվելՌուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացումը չարագուշակ է հնչում Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ է կարևոր ու արդիական «Հայաքվեի» նախագիծը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի հանձնման լեգիտիմացումը, հետևաբար նաև Հայաստանի համար զարգացումների ամենավատ սցենարը կանխելու նպատակով դեռևս ամիսներ առաջ մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, նախաձեռնեցին ստորագրահավաք։ «Հայաքվե» անունը ստացած նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, իսկ ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

Կարճ ժամանակահատվածում «Հայաքվե» նախաձեռնությանը հաջողվեց հավաքել ԱԺում քննարկում անցկացնելու համար օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելին՝ 58000, իսկ ԿԸՀ-ն էլ իր հերթին հաստատեց ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Խորհրդարանում շրջանառության մեջ դրվելուց մոտ մեկ ամիս հետո «Հայաքվե» նախաձեռնության նախագիծը կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց, անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Հաշվի առնելով, որ այս օրերին հարձակումներ կան այս նախաձեռնության առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե Արցախը հանձնելուց հետո ինչ իմաստ ունի նման նախագիծը, կարևոր է, որ ԱԺ-ում փաստարկված ձևով ներկայացվեն այն հիմքերը, որոնց համաձայն, Արցախը իրավաբանորեն շարունակում է պահպանել իր գոյությունը։

Ու այդ քննարկումը կարևոր է նաև նրանով, որ հանրությունը չտրվի այն թյուր մեկնաբանություններին, թե Արցախի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով Արցախը լուծարվելու է և դադարելու է գոյություն ունենալուց։ Ուստի, անհրաժեշտություն կա ԱԺ-ի մակարդակով արձանագրելու, որ հրամանագիրը չունի իրավաբանական ուժ, ուղղակիորեն ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո և բոլորովին չի արտահայտում Արցախի ժողովրդի կամարտահայտությունը։ Ի դեպ, մամուլում արդեն իսկ կան տեղեկություններ, որ «Հայաքվեն» մանրամասն նախապատրաստում է այն հիմնական թեզերը, որոնք ներկայացվելու են խորհրդարանում: Փորձենք հիմնական գծերով անդրադառնալ կարևորագույն հիմքերին: Նախ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ուստի ոչ ոք իրավասու չէ չեղարկել այդ կամարտահայտության հիմքերը։

Ճիշտ է՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ միջազգային հանրության կողմից Արցախը դեռ դե յուրե չի ճանաչվել, սակայն մինչև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի բռնազավթումն այն դե ֆակտո անկախ պետություն էր՝ պետականության իր բոլոր ատրիբուտներով։ Արցախի Հանրապետությունը համապատասխանել է Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի 1933 թվականի կոնվենցիայի դրույթներին, և ունեցել է տարածք, բնակչություն և կառավարում։ Ուստի, անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես արձանագրի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացիան և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը։ Սա նաև կարևոր ուղերձ կլինի միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին հասցեական գնահատականներ տալու տեսանկյունից։

Պարզ է, որ միջազգային դերակատարները զերծ են մնում այնպիսի որակումներից, որոնցից խուսափում է Հայաստանը։ Միաժամանակ, Հայաստանը պետք է տարբեր հարթակներում ակտիվ աշխատանքներ տանի՝ հասնելու Արցախի նկատմամբ հանցագործությունների դատապարտմանը՝ դրանց հետևանքների վերացման և հանցագործներին պատժելու նպատակով։ Բացի այդ, պետք է արձանագրել, որ Հայաստանը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, քանի որ հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը գնում է միայն Ադրբեջանի ուղղակի ու Թուրքիայի անուղղակի ճնշման ու սպառնալիքների պայմաններում։ Իսկ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի դրույթներն արձանագրում են, որ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերը առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ։

Հարկ է նկատի ունենալ, որ Արցախյան հարցի կարգավորման բանակցային բոլոր փաստաթղթերում՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն» տարբերակներ, Կազանյան փաստաթուղթ և այլն, պարտադրող ոչինչ չի եղել, այդ փաստաթղթերը եղել են ընդամենը միջնորդական առաջարկություններ։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հակասահմանադրական է։ Անկախության հռչակագիրը, որը ՀՀ Սահմանադրության բաղադրամաս է, որպես իր ընդունման հիմք, մատնանշում է 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Իսկ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից։

Ի դեպ, կարևոր է նաև արձանագրել, որ եթե նույնիսկ «Հայաքվեի» նախագիծը չհաստատվի ԱԺ-ում, ապա նախաձեռնությունն ունի նաև նախագծին օրենքի ուժ տալու մեկ այլ տարբերակ։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար, իսկ հանրաքվեի արդյունքները կամփոփեն ժողովրդի կամարտահայտությունը, և իշխանությունները ի վիճակի չեն լինի ներազդել գործընթացի վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում