Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՆորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավորԳյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնից

Իսպանական ամոթ՝ իրավապահների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իրավապահ համակարգը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է բռնաճնշումների գործիք։ Նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի «թանին թթու են ասում», իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների «ուշադրության» կիզակետում։ Ու այդ մարդկանց նկատմամբ իրավապահ գործիքակազմը կիրառվում է ամենայն խստությամբ ու դաժանությամբ՝ առանց հաշվի առնելու անգամ անազատության հետ կապված խափանման միջոցի հետ անհամատեղելի դեպքերը։ Օրինակ՝ քաղաքական ակտիվիստ Տաթև Վիրաբյանը, որը բերման էր ենթարկվել Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ, ՔԿՀ խցում արդեն երկրորդ անգամ ուշագնաց է լինում։

Փաստացի, նա առողջական խնդիրներ ունի: Իրավունքի մասնագետները նկատում են, որ իրավաչափ չէ ընդհանրապես նրան կալանքի տակ պահելը, բայց դատախազության և դատարանի պետքն էլ չէ։ Կամ՝ Արմեն Աշոտյանի դատին հետևելով՝ անզեն աչքով էլ կարելի է վերջնականապես համոզվել, որ իսկական իրավական ֆարսի հետ գործ ունենք։ Ուղղակի խնդիր է դրված քաղաքական հայացքների համար նրան պատժել և, ինչքան հնարավոր է՝ դատական նիստերը ձգձգելով, երկար պահել անազատության մեջ։ Այս ֆարսը տեսնելով՝ իրավապահ համակարգի իրեն մի քիչ հարգող ցանկացած ներկայացուցիչ ուղղակի կամաչեր։ Գուցե կան այնպիսիք, որոնք իրոք ամաչում են, բայց մեծամասամբ հայաստանյան իրավապահ համակարգի այսպիսի գործողությունները իսպանական ամոթի առիթ են դառնում։

Գիտակից ցանկացած ոք վստահաբար ամոթ է զգում իրավապահ համակարգի փոխարեն։ Սա խոսում է այս համակարգի, մասնավորաբար դատախազության՝ որպես իրավապահ անկախ մարմնի չգոյության մասին, քանի որ այն ընդամենը իշխանությունների քմահաճույքներն է կատարում։ Զարմանալի է, որ տեղի ունեցողին արձագանք չկա նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կենտրոնների, մասնավորապես Եվրոպայի կողմից։ Թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը հաճույքով իրենց ծառայություններ է մատուցում Հայաստանի շահերի հաշվին, լռում են մարդու իրավունքների աղաղակող դեպքերի առնչությամբ։ Իսկ դա պատճառ է դառնում, որ ՀՀ իշխանությունները զարկ տան կամայականություններին։ Եվ պատահական չէ, որ այնպիսի իրողությունների պայմաններում ենք ապրում, երբ իրավական գործընթացները նույնիսկ աբսուրդի աստիճանի են հասնում։

Արդեն օրինաչափություն է դարձել, որ մարդկանց բերման են ենթարկում, ձերբակալում, խափանման միջոց են ընտրում, քրեական գործի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում, նույնիսկ գործի դետալներ են բացում հանրության համար, բայց հետո պարզվում է, որ մեղադրանքով անցնող անձինք ուղղակի կապ չունեն գործի հետ։ Այսպիսի դեպքերն այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է հաշվել։ Բայց նման գործերի քանակը, որպես կանոն, աճում է հատկապես կարևոր քաղաքական գործընթացներից՝ հատկապես ընտրություններից առաջ կամ հետո։ Վերջում պարզվում է, որ իրավապահներն անիմաստ պետական ռեսուրսներ ու ժամանակ են մսխում, քանի որ ամիսներ շարունակ աշխատում են, բայց ճանապարհի կեսից գործը քանդվում է։ Վերցնենք, օրինակ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դեպքը, երբ վերջում նա արդարացվեց, ու պարզվեց, որ նրա դեմ մեղադրանքներն անհիմն են՝ հանցանքը կատարած չլինելու հիմքով։ Հարց է ծագում, թե ի՞նչ խնդիր է լուծվում նման գործերի միջոցով։

Ըստ էության, առաջնայինը քաղաքական շոուի պտտօղակի շարժման ապահովումն է, որի միջոցով մի կողմից՝ տպավորություն կստեղծվի, թե իշխանությունները շատ լուրջ են տրամադրված և պայքարում են կոռուպցիայի կամ այլ հանցագործությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ հանրության ուշադրությունը կշեղվի անվտանգային կարևորագույն խնդիրներից։ Իսկ իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, այս գործընթացում վերածվել են ընդամենը մեկ անձի՝ Նիկոլի քաղաքական շոուի մի ատրիբուտի։ Այդուամենայնիվ, հանուն արդարության պետք է արձանագրել, որ իրավապահ համակարգում բոլորը չէ, որ պատրաստ են կուրորեն ծառայել իշխանությունների քաղաքական նպատակներին ու կատարել նրանց անօրինական հրահանգները։ Սա հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Սակայն փաստը մնում է փաստ, որ իրավապահ համակարգի փոքրամասնության միջոցով Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իր քաղաքական խնդիրները լուծել իրավական գործիքակազմի կիրառմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում