Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան

Հարվածի տակ են առել նախկինում «սիրելի» գեներալին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին իշխանությունն անթաքույց սկսել է «քարկոծել» պաշտպանության նախկին նախարար, պահեստի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ի մասնավորի, Կարապետյանի թերացումների հետ կապված բավականին կոշտ անդրադարձներ է կատարել քպական Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է, եղել են լուրջ բացթողումներ (նշենք, որ Կարապետյանը այդ ժամանակ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, իսկ Քառօրյայից հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից)։

Սա ուշագրավ է այն առումով, որ այն ժամանակ, երբ Կարապետյանն «իրենցն» էր, Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները ջանասիրաբար ոչ միայն պաշտպանում էին Կարապետյանին, այլև դիֆերամբներ ձոնում վերջինիս: Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանը՝ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Հիմա «բան է փոխվել»:

Եվ փոխվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկությունից մոտ մեկուկես տարի անց Արշակ Կարապետյանը հանկարծ քաղաքական հայտ ներկայացրեց և սկսեց քննադատական գնահատականներ հնչեցնել իշխող թիմի հասցեին։ Ընդ որում, այդ մեկուկես տարին լռելուց հետո: Հնարավոր է՝ ինչ-որ սպասումով, ինչի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է: Այսինքն, ժամանակին արդեն մեկ անգամ պաշտոնազրկված անձը իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի, իսկ աղետաբեր պատերազմից հետո՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ու նույնիսկ մի կարճ շրջան պաշտպանության նախարարի պաշտոնները, ու այդ ժամանակ ամեն ինչ հիանալի էր, Կարապետյանն էլ՝ «սրբություն սրբոց»։

Հիմա նա դարձել է վատը, մեղավոր, ընդ որում՝ ոչ միայն հետիշխանափոխության շրջանի պաշտոնավարման համար, այլև այն ժամանակների, ինչի համար պաշտոնանկ էր արվել: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ իշխանությունների քննադատության առանցքային պատճառը միայն Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելը չէ. առաջնային «թեզն» այն է, թե Կարապետյանը ՀՀ-ում իրականացնում է ռուսական հատուկ ծառայությունների պատվեր, այսինքն՝ նրան հարվածելու արշավը նույնպես հակառուսական հերթական դոզայի շրջանակներում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում