Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՆորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավորԳյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավոր

Վատ «վարորդին» ի՞նչն է խանգարում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ: Հաջորդ անգամ գնում, սյանն է խփում, էլի մարդիկ են հավաքվում, ասում է՝ ժողովո՛ւրդ, «կալոդկեքի» վրա նախկին տերը ներկ էր փչել, դրա համար էդպես եղավ: Մի անգամ էլ հենց ավտոտնակի դարպասին է հարվածում՝ մեքենայի հերն էլ անիծելով, ավտոտնակի էլ: Նորից թաղեցիք հավաքվում են, սա թե՝ նախկին տերը ավտոտնակի մուտքը շատ նեղ է արել, հարևաններն ու թաղապետարանն էլ չեն արգելել, դրանից էր...

Հարևաններից մեկը, որ վերևի հարկից հետևում է էս իրարանցմանը, մտածում է՝ արա, սա մեզ գժի տեղ ա դրել, սպասի ասեմ՝ «սաղ շարժիչից ա», տեսնեմ, թե ի՞նչ ա անելու: Ու վերևից ձայն է տալիս, թե՝ ընկե՛ր ջան, էդ մատոռի՛ց ա, մատոռի՛ց... Սա լրիվ լուրջ է ընդունում, ու մի օր էլ որոշում է, որ ինքը ավտոյից հասկացող ամենաուժեղ մեխանիկն է, սկսում է շարժիչը զննել: Նայում է, նայում, էս մասն է ձեռնահարում, էն մասն է ձեռնահարում, վերջը հասկանում է, որ բան չի հասկանում, մուրճն առնում, ընկնում է շարժիչի «ջանին»: Դը՛մփ, հա, դը՛մփ, հո՛ւ, հա, հո՛ւ...

Վերջը տալիս է, շարժիչը լրիվ ջարդուփշուր անում, թաղեցիք նորից հավաքվում են: Սա էլ թե՝ «տեսա՞ք, որ սրա մեխանիզմը չի աշխատւմ, դրա համար էլ անընդհատ պատերին էր խփվում»... Նման վարորդի մասին մտքներումդ հիմա ինչ ասես ասացիք, չէ՞: Բա որ այդ «վարորդը» պետության ղեկին է լինում, դրան ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանը պետության «մեքենան» պատեպատ խփելով բերել ու երեք անիվով անդունդի պռնկին կախել է, թե բա՝ դուխով խաղաղության խաչմերուկ մտանք, էն էլ լուսացույցի գույները «խաղում» էին:

Ու ընդհանրապես, չի լքում հիմնավոր կասկածը, որ այս քաղաքական ուժի գոնե կարդալու ունակ ներկայացուցիչների կարդացած միակ գիրքը Օտյանի «Փանջունին» է, այն էլ՝ միայն նախաբանը, այն էլ՝ որպես կյանքի և գործունեության ուղեցույց: Կհիշեք, որ ասում է՝ 2x2 հավասար է 5-ի, ու քարով տալիս, բացում է դասընկերոջ գլուխը, որ ասում էր՝ չէ, 4 է: Քարով տալիս է ու ասում՝ «առ քեզ համոզեցուցիչ փաստարկ մը»: Ինչ կա, ջարդում էր ու ասում՝ շինեցի: Հայրն էլ լավատեսորեն կարծում էր, որ տղան մեծանա՝ փորձանք է դառնալու, պարզվեց՝ չէ, տղան հեղափոխական դարձավ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում