Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Այս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինիՄայիսյան հերոսամարտերի խորհուրդը բացառիկ համախմբվածությունն ու կռվով պաշտպանված հողն է. Չալաբյան Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակովԻրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացՈչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ» Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ» Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ)Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ» Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ» Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը. «Հրապարակ»Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»
Տնտեսություն

Եվրոպայում վախենում են չինացի մրցակիցներից. տուրքեր արևային սարքերի վրա

Ֆրանսիայի երեք նախարարներ դիմում են ներկայացրել եվրահանձնաժողով և պահանջում են անհապաղ փակել եվրոպական շուկան Չինաստանից արևային վահանակների և մարտկոցների արտադրողների համար։ «Le Figaro» պարբերականի տեղեկություններով՝ Ֆրանսիայում կարծում են, որ նման միջոցը ձեռնտու է ոչ միայն իրենց երկրին, այլև ողջ եվրամիությանը։ Բանն այն է, որ արևային վահանակների եվրոպական արտադրողները պարզապես չեն կարողանում մրցակցել չինացի գործընկերների հետ։ Որպեսզի միջամտեն իրավիճակին անհրաժեշտ է գործարկել մաքսատուրքերի և առևտրի մասին գլխավոր համաձայնության 19-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել այս կամ այն ապրանքի ներմուծումը, որոնք ազդում են տեղական արտադրողների աշխատանքի վրա։ Նույն այդ հոդվածով կարելի է նաև չափազանց կոշտ քվոտաներ ներդնել կոնկրետ երկրների ներմուծումների վերաբերյալ։

Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները վաղուց արդեն սահամանափակումներ են դրել արևային սարքավորումների չինական առաքիչների նկատմամբ, ուստի վերջիններս սկսել են իրենց ողջ արտադրանքը տեղափոխել եվրոպական երկրներ։

2022 թվականին արևային մարտկոցները կտրուկ թանկացան, արդյունքում չինացիների մոտ հսկայական պաշարներ հայտնվեցին, և նրանք այժմ կարող են իրենց թույլ տալ դրանք վաճառել զգալի զեղչերով և անհամեմատ ավելի էժան, քան եվրոպացի արտադրողները։ Միայն Եվրոպայում գտնվող պահեստներում չինացիները 200 միլիոն նման սարքավորում ունեն, այդպիսի պայմաններում եվրոպական ընկերությունները զարգացման նոր հոսքագծերի ստեղծման որևէ շանս չունեն, ուստի և ստիպված են այլ կոշտ միջոցներով պայքարել չինացի գործընկերների ներխուժման դեմ։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Էլեն Գաբրիելյան