Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երկրի գլխավոր մանկшպիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա ՀակոբյանՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»Վիրավոր, այրված մեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խոցված անօդաչուների թիվը Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ «Հրապարակ»Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելՊետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորը
Մամուլի տեսություն

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա, բայց պետք է պայքարենք հանուն մեր արդարացի պահանջի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արման Ղարաբեկյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» բաժին: Հիմա բարձրագույն կրթությունը շարունակելու է Մանկավարժական համալսարանում:

«Թեկուզ երիտասարդ տարիքիս՝ 22 տարեկան եմ, հասցրել եմ որոշակի գործունեություն ծավալել նաև քաղաքական դաշտում, ինչպես ասում են, տարբերել լավը վատից: Իմ գաղափարախոսության մեջ մշտապես եղել է միացյալ Հայաստանի կառուցումը, այդ պատճառով 2018 թ. դեկտեմբերին համալրել եմ Արցախում ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության շարքերը՝ երեք ամիս անց զբաղեցնելով երիտասարդական թևի ղեկավարի պաշտոնը: Բավականին ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմանը:

2016-18 թթ. համագործակցել է Արցախում տպագրվող «Հայրենյաց պաշտպան» թերթի հետ: Նշում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդ գյուղի վերին հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ: «Ստիպված եղա մայրիկիս ու 90-ամյա տատիկիս հետ տեղահանվել՝ վերաբնակվելով Արցախի Մարտունի քաղաքում: Սկսեցի աշխատել, շարունակել ապրել: Բայց սեպտեմբերի 19-ի պլանավորված պատերազմի հետևանքով ստիպված եղանք տեղահանվել Արցախից»,-հավելում է մեր զրուցակիցը:

Արմանն իր ցավն ուժ է դարձրել և հիմա շատ կարևոր նպատակ ունի՝ գիրք գրել 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի՝ Մոնթեաբերդի և համանուն շրջանի գյուղերի անմահացած արցախցիների մասին՝ լինեն նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, խոսքը 191 հոգու մասին է: «2022 թ. դեկտեմբերից իմ լավ ընկեր, խորհրդատու, Արցախի ԱԱԾ Մարտունու բաժնի պետ, գնդապետ Կամո Սաֆարյանը և ես զրուցելով եկանք այն մտքին, որ պետք է մեր հերոս հայորդիների կենսագրական տվյալները հավաքագրենք ու տպագրենք, դա մեր պատմությունն է: Այն օդից չենք վերցրել, 44 օրվա ընթացքում կատարած հերոսությունների մասին է լինելու այդ գիրքը: Օգտագործելով մեր անձնական ֆինանսական միջոցները՝ շրջել ենք համայնք առ համայնք և հավաքագրել տվյալները:

Հույս ունեմ նաև, որ գրելով մեր անմահացած տղաների կյանքի պատմությունը՝ կարող եմ խթան հանդիսանալ ինչ-որ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ բերել Արցախի խնդիրը: Արցախի թեման ոչ ոք չի կարող փակված համարել: Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ ոք չի կարող լուծարել՝ հանրապետության նախագահից սկսած մինչև Հայաստանի վարչապետ: Դեռ 1991 թ. սեպտեմբերի 2-ին արցախցին կատարել է իր ընտրությունը, իսկ բանակցությունների միջոցով օրինականացնում էինք այն, ինչ կառուցել էինք մեր սեփական հողի վրա: Որքան շնչում եմ, պատրաստ եմ իմ եղբայրների կյանքի պատմությունը հավաքագրել և հանձնել սպիտակ թղթին: Դա եմ համարում իմ ամենամեծ առաքելությունը»,-ընդգծում է Արմանը:

Նա հույս ունի, որ ծրագրվող այս գիրքը լինելու է առաջինը, բայց ոչ վերջինը: Ավաղ, շրջափակման օրերին չի կարողացել ավելի ծավալուն աշխատանք կատարել և հավաքագրել նաև Արցախյան առաջին և Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մեր հայորդիների տվյալները, շրջել Արցախի մյուս գողտրիկ անկյուններում: Բայց չի հուսահատվում, ամեն ինչ առջևում է: Վստահ է, որ ծնվող յուրաքանչյուր գրքով ոչ միայն ապրեցնելու է մեր տղաներին, այլ նաև որդեկորույս ծնողներին ցույց է տալու, որ նրանք միայնակ չեն, որ իրենց կողքին արցախցի մի երիտասարդ է, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց:

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա: Բայց շարունակելու եմ իմ արդարացի պայքարը հանուն իմ հայրենիքի, իմ հող ու ջրի: Արցախի հետ նաև մեր մայր Հայաստանի ճակատագիրն է կապված: Մեր բանակում ծառայող, Արցախի սահմանը պաշտպանող հայ զինվորը պաշտպանում էր նաև Հայաստանի սահմանները: Մեր ծնողները ժամանակին պայքարել են, որ ապրենք ազատ ու անկախ երկրում: Իմ հորեղբայրը՝ հակաօդային պաշտպանության ուժերի ավագ լեյտենանտ Ալիկ Ղարաբեկյանը, զոհվել է հանուն հայրենիքի: Իմ քրոջ որդին՝ հետախույզ, դիպուկահար Հովիկ Գրիգորյանն, անմահացել է 44-օրյա պատերազմում: Նրանց երազանքը ազատ, անկախ ու երջանիկ հայրենիքն էր՝ Արցախն ու Հայաստանը»,-եզրափակում է Արման Ղարաբեկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում