Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Այն մասին, թե ինչ է սպասում թշնամու հետ առևտրի մասին երազող, անհայրենիք և անդաստիարակ սուբյեկտներին. Ավետիք ՉալաբյանՄայր Աթոռի դեմ hարձակnւմները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն․ ԱբրահամյանԴատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետի հիմքով ազատեն պատասխանատվությունից. Ջալալ Հարությունյանի դեմ գործի հետքերով․ «Ժողովուրդ»Ողբերգական դեպք, «սրտի կանգ» ախտորոշմամբ 2-ամյա երեխա է մաhացել. Shamshyan Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը հայհոյել է հոգևորականին (լուսանկար)Նման բան տեսե՞լ եք․ Երևանում, այս պահին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երկրի գլխավոր մանկшպիղծները չուլան բառից դիվահարվել են․ Աննա ՀակոբյանՍասուն Միքայելյանն էլ է հայտնվել սև ցուցակում․ «Հրապարակ»Վիրավոր, այրված մեքենաներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խոցված անօդաչուների թիվը Իշխանական զույգը կրկին Սյունիք է գնում․ «Հրապարակ»Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելՊետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. Շոյգու
Մամուլի տեսություն

Արևմուտքը թույլ կտա՞, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության միջազգային դատարանն օրերս բավարարեց Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ դատարանի, Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախից հեռացածների վերադարձը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ խոսքը ոչ թե դատարանի վերջնական վճռի, այլ ընդամենը միջանկյալ միջոցի մասին է։ Բայց ուշագրավ է, որ Ադրբեջանն իսկույն շտապեց ողջունել դատարանի որոշումը։ Դե, հերթական «դերասանությունն» է անում, հո չէր ասելու՝ ճիշտ է, ես ցեղասպան քաղաքականություն եմ վարել, կներեք, կուղղվեմ...

 

Ըստ այդմ, Բաքուն փորձում է ձևացնել, թե դատարանն ընդամենը հաստատել է այն, ինչ իրենք էին ցանկանում, բայց իրականում փաստ է, որ ամիսներ շարունակ Արցախն Ադրբեջանի կողմից նախ անմարդկային շրջափակման մեջ էր պահվում, իսկ դրան հետևած ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիները բռնագաղթի ու էթնիկ զտումների ենթարկվեցին։ Ու, այդքանով հանդերձ, Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում էր հավաստիացնել, թե արցախցիներն իր քաղաքացիներն են։ Ադրբեջանում անգամ նշում են, թե Արցախի հայերն իրենց կամքով են հեռացել։ Եվ այս հարցում հիմնական նրբությունն այն է, թե արդյոք միջազգային հանրությունը ու մասնավորապես Արևմուտքը կրկին աչք են փակելու Ադրբեջանի գործողությունների առաջ՝ կուլ գնալով կեղծ հավաստիացումներին։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ միջազգային դատարանի ցանկացած որոշում շատ մեծ ոգևորություն է առաջ բերում Հայաստանում՝ մասնավորապես իշխանամերձ շրջանակներում։

 
 
 

Հիշենք, որ 2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։

Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։

Օրինակ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: ԱՄՆ Սենատն էլ բանաձև ընդունեց, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ: Բայց եթե հավաքական Արևմուտքն այդքան հետաքրքրված էր Արցախի ճակատագրով, կարող էր ժամանակին կանխել Ադրբեջանի ագրեսիան ու պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ։

Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ...

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում