Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն Գրիգորյան«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում. ԿոստանյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմովԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.org
Հասարակություն

Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ բրիտանական Shell ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։

Բենզինի գնի բարձրացումը կարող է ձեռնտու լինել թե՛ տնտեսվարողներին, թե ՛ պետությանը, հետևաբար չի բացառվում, որ պետության ու բենզինի բիզնեսի միջև լինի կուլիսային համաձայնություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը`անդրադառնալով ՀՀ–ում բենզինի ձևավորված բարձր գնի խնդրին։

«Այսինքն` եթե գները բարձրացնում են, բիզնեսը, սեփականատերերն ավելի շատ շահույթ են գեներացնում, իսկ պետությունն ավելի շատ հարկեր է հավաքագրում այդ գների աճից։ Այստեղ կարող է լինել կուլիսային համաձայնություն, որը և շատ դեպքերում պարբերաբար լինում է»,– ասաց Սարգսյանը։

Հայտնել ենք, որ նոյեմբերի 17-ին, արձագանքելով ներքին շուկայում բենզինի գնի կտրուկ բարձրացման պատճառով սպառողների շրջանում ի հայտ եկած դժգոհություններին, ՄՊՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր` հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։
Արձագանքելով հանձնաժողովի հայտարարությանը` Նաիրի Սարգսյանը հակամրցակցային մարմնին կոչ է անում նախ հրապարակել ուսումնասիրության ամբողջական արդյունքները, որոնք մասնագետներին ու սպառողներին թույլ կտան համոզվել օբյեկտիվության մեջ, քանի որ որոշ կոմերցիոն տեղեկությունների ոչ հրապարակային լինելն անկախ փորձագետներին զրկում է սեփական հաշվարկներն անելու հնարավորությունից։
 
«Եթե ամիսներ առաջ հնարավոր էր նույն բենզինը ձեռք բերել 320-340 դրամով, և այն ժամանակ էլ էր այդ գինն օբյեկտիվ իրականությունը արտացոլում, իսկ այսօր վաճառվում է կիսով չափ ավելի բարձր գնով, ապա ինձ մոտ հարց է առաջանում. միջազգային շուկայում գներն այդպես չեն բարձրացել, այդ ի՞նչ գործոններ ազդեցին ինքնարժեքի կամ վաճառքի գների վրա, որ բենզինի գները բարձրացան»,– ասում է Սարգսյանը` հավելելով, որ փոխարժեքի տատանում ևս այս ժամանակահատվածում տեղի չի ունեցել։
 
Առկա իրավիճակում մեր զրուցակիցը երկու այլ հնարավոր պատճառ էլ է նշում` բենզինի շուկայի խաղացողների միջև հակամրցակցային համաձայնություն կամ ՌԴ–ից մատակաարման դանդաղումներ` Վերին Լարսում սեզոնային գործոնով պայմանավորված խնդիրներով։
 
«Եթե այսօրվա մատակարարվող բենզինը ճանապարհների պատճառովկամ ռուս–հայկական նոր ձևավորվող հարաբերությունների պատճառով 10 օր ուշանում է, առաջանում է ժամանակավոր դեֆիցիտ կամ դրա վտանգ, միանգամից ծնում է գնաճ»,– պարզաբանում է Սարգսյանը։
 
Աուդիտորների պալատի նախագահը չի բացառում նաև չորրորդ տարբերակը` ՀՀ ներկրվող բենզինի և գնաճի հարաբերակցությունը։
 
Այս թեզը ուղիղ կապ ունի հայաստանյան շուկա նոր խաղացողի` բրիտանական Shell ընկերության մուտքի հետ։ Տնտեսագետը չի բացառում, որ բրիտանական ընկերության որակյալ բենզինի հետ մրցակցելու համար հայաստանյան ներկրողները սկսել են ավելի որակյալ բենզին ներկրել, ինչն էլ հանգեցրել է գնի բարձրացման։
 
«Հայաստանում վաճառվող բենզինի որակը շատ ցածր էր, ինչը նաև վարորդները կհավաստեն, և ենթադրում ենք, որ Shell–ը վաճառում է ավելի բարձրորակ վառելիք, և, հետևաբար, նրա հետ մրցակցել ցանկացող տեղական ընկերությունները պետք է որակի բարելավում իրականացնեն»,– ենթադրում է Նաիրի Սարգսյանը` միաժամանակ նկատելով, որ այլ իրավիճակում, տնտեսական բոլոր օրենքներով, շուկայում նոր խաղացողի հայտնվելը պետք է ոչ թե գնաճի, այլ գնանկման հանգեցներ։
Հավելենք, որ 2023 թ. մայիսի 30–ին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գինը կասկածելի ցածր է։ Այս հայտարարությունից շատ չանցած գները սկսեցին բարձրանալ` հոկտեմբեր–նոյեմբերին կայունանալով մայիսյան գնից շուրջ 50 տոկոս բարձր մակարդակի վրա։
Այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում է 530-540 դրամով, «պրեմիում» տեսակինը` 570 դրամով։