Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
FEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ Bloomberg
Քաղաքականություն

Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը

Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը։
 
Դեկտեմբերի 4-ին նախատեսված է մեր ներկայացրած նախագծի քննարկումը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահը, առանց որևէ պատճառ մատնանշելու, արգելել է, որ նախագիծը ներկայացնող լիազորված անձի հետ մեկտեղ՝ հանձնաժողովի նիստին մասնակցի նախաձեռնող խմբի ևս մեկ ներկայացուցիչ՝ որպես համազեկուցող։
 
 Ընդգծում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը (հոդված 14 և 15) ոչ միայն չի արգելում ԱԺ հանձնաժողովում մեկից ավելի զեկուցողի հանդես գալը, այլև հնարավորություն է տալիս (հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ), որ նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք նույնպես կարողանան ելույթ ունենալ։
 
Այս հակաժողովրդավարական քայլը շարունակությունն է 2023 թ․ ամռան ընթացքում «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ նախաձեռնության նկատմամբ գործադրված վարչական, քարոզչական ճնշումների ու ապօրինությունների։
 
Ի հավելումն դրա՝ արդեն ԱԺ օրինագծի մուտքագրումից հետո մեր նախաձեռնության անդամների անհատական դիմումները ՔՊ-ական պատգամավորներին՝ հանդիպման խնդրանքով, մնացել են անարձագանք։ ՔՊ-ական որևէ պատգամավոր չէր ներկայացել նաև քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրակարգային հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումներին։
 
Դատապարտում ենք հանձնաժողովի չհիմնավորված ու չպատճառաբանված որոշումը և ակնկալում այս հակաիրավական կեցվածքի շուտափույթ վերանայում։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն