Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»
Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՍտամբուլում բանակցություններից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև. ՖիդանԹուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների վերաբերյալ․ ՖիդանԵվրոպան Ուկրաինայի հարցում նոր ռազմավարություն է առաջարկելՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանԷսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ»Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն ԱշոտյանՈտնձգություն բժիշկների ու ՇՕ-ի վարորդների նկատմամբ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Shamshyan-իցԱյո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտՇվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․
 
Ալավերդի համայնքում նախորդ տարի տեղի ունեցած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այդպես էլ չեն ընդունում իրենց կարգավիճակը և անում են առավելագույնը խոչընդոտելու համայնքի զարգացմանը։
 
Ամիսներ առաջ օգտագործելով բազմաթիվ վարչական լծակներ, տեղացիների ասելով՝ տալով նաև նյութական խոստումներ՝ հաջողացրել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին տանել իրենց կողմը։ Արդյունքում, արդեն մի քանի ամիս է՝ իշխանության թիմը չի ներկայանում ավագանու նիստերին՝ խոչընդոտելով համայնքի համար կարևոր մի շարք ծրագրերի քննարկմանը։
 
Ընդ որում, մեր այլ թիմակիցների նկատմամբ ճնշումներ և առաջարկներ անելու փորձեր նույնպես արվել են՝ պարտված թեկնածուի և խմբակցության՝ քրեական բազմաթիվ դրվագներով հայտնի ղեկավարի կողմից։
 
Ուզում եմ կարևորել նաև, մեր կոալիցիոն գործընկեր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության սկզբունքային դիրքորոշումը, ում հետ ձևավորվել է իշխանությունը։
Եվ ահա, Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց, ինչը օրեր առաջ արժանացել է իրենց ղեկավարության՝ կուսակցության վարչության և կուսակցության նախագահի հավանությանը։
 
Ժողովրդավարության մասին հեքիաթներ պատմող իշխող ուժը փորձում է ամեն գնով խլել ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը, որը բոլորի համար եղել է ընդունելի։
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի թույլատրելու զոռբայությամբ և օրենքի խախտումով իշխանության փոփոխությունը Ալավերդի համայնքում։
 
Ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդի կողմից։
Պատրաստ ենք քննարկել նույնիսկ ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։
 
Հակառակ պարագայում, կհանդիպենք որտեղ պատահի․․․