Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում

Ինչպես և կանխատեսել էինք, «Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում։ Համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցությունից Արկադի Թամազյանն է այդ մասին հայտնել ֆեյսբուքում, նշել, որ գործընթացն օրենքի խախտումներով է իրականացվել։

Ըստ Թամազյանի՝ մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքների շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո, նման որոշումը սպասելի էր, թե՛ իր և թե՛ Ալավերդու բնակիչների համար։

Հիշեցնենք, որ «Քաղպայմանագրին» հաջողվել էր իր կողմը գրավել «Ապրելու երկրի» խմբակցության անդամներից մեկին, նաև պարտադրել էին ՔՊ խմբակցության մեկ անդամի վայր դնել իր մանդատը։ Այդ կինը հրաժարվում էր կատարել ՔՊ-ի ապօրինի հրահանգները։ Ըստ Արկադի Թամազյանի՝ բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կառավարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհն է ցավալի։

«Քաղաքացիական պայմանագիրը» ոչ միայն Ալավերդում, այլ նաև մյուս այլ համայնքներում, որտեղ պարտություն է կրել, իշխանությունը փորձում է զավթել այսպիսի անազնիվ մեթոդներով, իսկ այն տարածքներում էլ, որտեղ հնարավոր չէ նույնիսկ ահաբեկումների և շանտաժի և կաշառքի միջոցով իրենց կողմը գրավել ավագանու անհրաժեշտ թվով անդամներ, պարզապես համայնքի ղեկավարներին պարտադրում են աշխատել իրենց հետ։

Մի շարք համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն էր կրել և փոքր խմբակցություններ ունի, այսօր պարզապես իրենց կողմն են գրավել համայնքապետերին՝ թե՛ անձնական երաշխիքներ խոստանալով և թե՛ պարտադրելով կատարել իշխանության քմահաճույքները, հակառակ դեպքում բնակավայրերին զրկելով դոտացիաներից և սուբսիդիաներից։

Մի շարք համայնքապետեր, մասնավորապես Սյունիքում, արդեն իսկ անցել են Փաշինյանի թրի տակով, թեև նախկինում արմատական ընդդիմադիրներ էին։ Այս դեպքում էլ Ալավերդիում գործ ունենք «Քաղաքացիական պայմանագրի» իրականացրած ապօրինությունների հետ։ «Ապրելու երկիրն», ի դեպ, հաշվի առնելով ընթացող զարգացումները՝ դեմ չէր արտահերթ ընտրություններ անցկացնելուն, դեմ է թերևս ՔՊ-ն՝ հասկանալով, որ արտահերթ ընտրությունների դեպքում կարող են պարտվել շատ ավելի լուրջ տարբերությամբ։

Աննա Կարապետյան