Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՆորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավորԳյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնիցՀարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա
Հասարակություն

ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ info@4090foundation.am:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։ 

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և  հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։ 

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։  

 ԱրարատԲանկը հիմնադրվել է 1991 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ կրելով սոցիալական պատասխանատվություն և ստեղծելով արժեք բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների համար: Բանկի գաղափարախոսության հիմքում կրթությունն է, առողջապահությունը, շրջակա միջավայրը և արվեստը, և մինչ օրս իրականացված բոլոր ԿՍՊ նախագծերը նպատակ ունեն նպաստելու հասարակության առաջընթացին և երկրի բարօրությանը: ԱրարատԲանկի այսօրվա ռազմավարական ծրագրերը միտված են խոստումնալից ապագայի կերտմանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունում սովորող 97 ուսանող-շահառու։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։