Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելՊետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ
Հասարակություն

Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:

Հանձնաժողովի մյուս անդամը Տրդատ Սարգսյանն է: Խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի մասին է, որն իր մարզպետության ժամանակ հայտնվեց սկանդալի մեջ՝ կապված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թ.ին փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել, կոմայի մեջ հայտնվել, իսկ 2023 թ.-ի հուլիսին նա մահացավ: Մամուլը գրեց, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին, սակայն քրեակատարողական հիմնարկում հայտնվեց նրա օգնականը: Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, իսկ հանրությունն ակնկալում էր, թե նա պատասխանատվության կենթարկվի: Սակայն դրանից հետո Տրդատ Սարգսյանը նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, ապա՝ 2021 թ. ընտրությունների արդյունքում՝ դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանն աչքի չի ընկել ելույթներով ու օրենսդրական նախաձեռնություններով: Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայում սովորում են ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Արփինե Դավոյանը կրթությամբ մանկավարժհոգեբան է, իսկ Ալխաս Ղազարյանը 2021 թ.-ից եղել է Մ.Գ. Մանվել յանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող: Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Դավոյանի անունը շրջանառվեց, օրինակ՝ երբ նա ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահն էր, իսկ ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին, մամուլը գրեց տեղի ունեցած կեղծիքների մասին:

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզից է, կրթությամբ կենսաֆիզիկոս է, աշխատել է որպես ուսուցիչ, 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Շիրակի մարզպետ, նա ևս իրավաբանության հետ որևէ կապ չունի: Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնի է սորոսական ծրագրերին ակտիվ մասնակցությամբ, ինչն արտացոլված է նաև նրա կենսագրության մեջ: Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ին զոհված Գոռ Քլոյանի քույրն է: Նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց նաև ՔՊ համամասնական ցուցակում էր, և պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո դարձավ պատգամավոր: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ պատգամավոր դառնալու «շարժառիթները»:

Հավելենք, որ այս քպականների մեծ մասի վերաբերյալ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե միանգամից ինչպիսի ունեցվածքի ու կարողությունների տեր են դարձել, կարելի է ասել՝ զրոյից, այդ թվում՝ զգալի գումարներ, մեքենաներ, բնակարաններ նորակառույցներում և այլն... Իհարկե, ԱԺ խմբակցություններն են առաջադրում, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում ընդգրկվի՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը, փորձառությունը, գիտելիքները, եթե, իհարկե, կան: Ուղղակի հարկ համարեցինք ներկայացնել, թե ովքեր, ինչ կենսագրություն, ինչ ճանապարհ անցած, ինչ «պատմություններով» հայտնի մարդիկ են որոշելու 58 հազար քաղաքացու նախաձեռնության ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում