Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Բա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան
Քաղաքականություն

Ալավերդիում խմորումները նոր են սկսվում

Վաղն արդեն Լոռու մարզի Ալավերդի քաղաքում լուրջ խժդժություններ են սպասվում։ «Քաղաքացիական պայմանագիրն» անցած ամիսներին լուրջ ճնշումներ է գործադրել ոչ միայն Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության և գործող քաղաքապետ Արկադի Թամազյանի, այլ նաև «Հայ ազգային կոնգրեսի» նկատմամբ՝ փորձելով ՀԱԿ ավագանու մեկ անդամին քաշել իրենց կողմը և այդ միջոցով իրականացնել իշխանափոխությունն Ալավերդիում։

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ Լոռու մարզպետի և այլ ՔՊ-ականների մակարդակով իրենց սպառնացել են, քաղաքական կաշառք առաջարկել, տարբեր խոստումներ տվել, անգամ եղել են սպառնալիքներ կրիմինալ աշխարհի կողմից։ ՀԱԿ-ը ճնշումների չի ենթարկվել, իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» այլ ելքեր է փնտրել, կարողացել է իր կողմը գրավել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին։

Այս պահի դրությամբ ավագանու 27 անդամներից 14-ը կարելի է ասել ՔՊ-ականներ են, որոնք ամեն գնով ցանկանում են իշխանափոխություն իրականացնել։ Մինչ «Ապրելու երկիրն» ու «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարում են, որ դա ապօրինի է, իսկ քաղաքապետ Արկադի Թամազյանը նշել է, որ վերջերս իրեն պաշտոնանկ անելու մեկ այլ փորձ ձախողվել է, ինչից հետո առնվազն մեկ տարի հետո ինքը մեկ տարի իրավունք ունի աշխատելու, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղպայմանագիրն» բավական մարտական է տրամադրված։

Առանց «Ապրելու երկրի» և «Հայ ազգային կոնգրեսի» մասնակցությամբ մտադիր են հենց իրենք նիստ գումարել և ուժով քաղաքապետին հեռացնել իր պաշտոնից։ Արկադի Թամազյանն, օրինակ, առաջարկել է «Քաղպայմանագրին» դիմել դատարան։ ՔՊ-ն դատարան դիմելու մտադրություն չունի, ընդհակառակն ուժով զավթելու են իշխանությունը և այն ժամանակ արդեն «Ապրելու երկիրն» է ստիպված լինելու բախել դատարանների դռները։ Հատկապես այժմ չափազանց կարևոր է տեղերում ընդդիմադիր համայնքապետերի և կուսակցությունների ողնաշարը կոտրել, քանի որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Սոնա Մարգարյան