Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել երկխոսության գնալ Ուկրաինայի հետԱվելացվում են շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող արձակուրդի ժամկետներըԴիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար. ԱԽ քարտուղարԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն

Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег")

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» գործակալությանը, վերլուծել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև կետ առ կետ պարզաբանել Հայաստանում գործող իշխանութունների վտանգավոր և ազգակործան քաղաքականությունը։

Արշակ Կարապետյանը նշում է, որ, խնդիր էր դրել իր առջև։ Հաշվի առնելով, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ ոչ կոմպետենտ են, իսկ նրանցից բխող վտանգը լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, դեռ 2018 թվականին վկաների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ նա չպիտի վարչապետ լինի։ «Քանի որ կարծում էի, որ այդ թիմը չի կարողանա գլուխ հանել, տեսնելով և հասկանալով սպասվող վտանգը, փորձել եմ թույլ չտալ այն սխալները, որ այսօր տեսնում ենք»,- նշում է Արշակ Կարապետյանը։ 

Ի դեպ, ըստ Կարապետյանի՝ ներկաներից մեկը դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենամոտ շրջանակում է։
 

2021 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց մի քանի ամիս առաջ գեներալ մայորը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, ասում է՝ ինքն է առաջ մղել իր թեկնածությունը՝ փաստարկելով, որ բանակը բարոյալքված է, կորցրել է բազմաթիվ ռեսուրսներ և փորձել ուժերի ներածին չափով աջակցել Հայկական բանակի վերականգնմանը, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո համաձայնվել է պաշտպանության նախարար աշխատելու առաջարկին, քանի որ տեսնում էր Հայկական բանակի աղետալի վիճակը։ Հույս ուներ, որ կկարողանա, հնարավորություն կտան վերականգնել Հայկական բանակը, ընդ որում, ըստ Կարապետյանի, հենց իր մոտ սկսվեց դա ստացվել, անմիջապես հեռացրեցին բանակից։ 

Շատ փակագծեր Արշակ Կարապետյանը չի բացահայտում, սակայն հասկանալի է նրա մտահոգությունները Հայկական բանակի շուրջ։ «Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը, փորձում էի թույլ չտալ այսօրվա իրավիճակի զարգացումը»,- նշում է գեներալ մայորը, հավելում, որ իր՝ պաշտպանության նախարար աշխատած ընթացքում իրեն հաջողվում էր ձգել պաշտպանության նախարարությանը, բարձրացնել զինվորների մարտական ոգին, հրամաններ են տրվել սահմանների խախտման դեպքում կրակ բացել բոլոր ուղղություններով, թույլ չեն տվել ներխուժում Երասխում։
«Պայմանավորվեցինք սպառազինությունների շուրջ, բազմաթիվ պրոֆեսորների բերեցինք Ռուսաստանից, ռազմական ակադեմիաներից, որոնք օգնում էին փաստաթուղթ կազմել, թե ինչպես ապագայում պիտի կառուցեն զինված ուժերը»,- նշում է Արշակ Կարապետյանը։
 

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիմագրավել նոր պատերազմին՝ հատկապես Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության պայմաններում, Արշակ Կարապետյանը նշում է, թե պետք է համեմատել Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանություններին, արդյո՞ք ընդունակ են վերջիններս հաղթել «ադրբեջանական գայլերին», կրթված մարդկանց, որոնք քաղաքականությունից, տարածաշրջանային քաղաքականությունից և ազգային անվտանգությունից հասկանում են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի թիմի. դա նույնն է, որ փողոցի տղաների հավաքականը խաղա Բրազիլիայի հավաքականի հետ։

«Մեզ մոտ նման իրավիճակ է, դիմադրությունը պետք է կազմակերպել, իսկ կազմակերպողը պետք է լինի ընդունակ մարդ»,- նշում է Արշակ Կարապետյանն ու հավելում.
«Ես տեսել եմ մեր զինվորների, սպաների ընդունակութունը, մարդկանց, որոնց այսօր հետապնդում են տարբեր քրեական գործերով, իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախը հանձնեց առանց ժողովրդի հետ համաձայնեցնելու»։

Հայկ Առաքելյան