Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
ԱՄՆ-ում կասկածում են՝ ապագայում Ուկրաինա կլինիՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԲա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլը դառնում է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հիմնական հարթակը. ՇոյգուՆեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար
Քաղաքականություն

Ինչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Հայաստանի իշխանությունները, ի դեմս՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական  նպատակը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումն է, բոլոր ինտեգրացիոն և պաշտպանական միավորումներից դուրս գալը, ռուսական բիզնեսի դուրս մղումը երկրից`  ընդլայնելով հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Հայաստանը վերածելով մեկ այլ Ուկրաինայի և Մոլդովայի։ Դրան զուգահեռ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանությունները որոշել են գնահատել ինտեգրացիոն միավորումներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը և դժվար չէ կռահել, թե որն է նման ռևիզիայի նպատակը: Փաստացի Փաշինյանը պատրաստվում է իր արևմտյան կուրատորներին հաշիվ ներկայացնել և հասկանալ՝ արդյո՞ք հավաքական Արևմուտքը պատրաստ է փակել այն բոլոր վնասները, որոնք կրելու է ՀՀ տնտեսությունը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում:

Իսկ վնասները փոքր չեն լինելու: Դիցուք՝ ըստ մի շարք գնահատումների՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարվա ընթացքում կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում: 

ԵԱՏՄ-ից դուրս գալը ի չիք կդարձնի նաև երկնիշ տնտեսական աճի կանխատեսումները՝ մեծագույն հարված հասցնելով արտահանող սեկտորին: Ասվածը հիմնավորելու համար նշենք, որ նախորդ տարի ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոսային կետով։ Այստեղ տեղին է համեմատականներ անցկացնել ԵՄ հետ:  ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023թ.–ի 9 ամիսներին ավելացել է մեկ երրորդով և կազմել 2,1 մլրդ դոլար,  միևնույն ժամանակ դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալը նվազել է 5,1 տոկոսով։ Իսկ ահա դեպի Հայաստան ներմուծումն աճել է 48,5%-ով՝ կազմելով 1,7 մլրդ դոլար: Կարծում ենք՝ կարիք չկա բացատրելու, որ ԵՄ շուկան որևէ առումով չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային և խաղը այս դեպքում մեկ դարպասների ուղղությամբ է ընթանալու՝ մեր դարպասների:

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում լրացուցիչ ծախսեր են առաջանալու տնտեսվարող սուբյեկտների համար: Այժմ Հայաստանի ռեեստրում  տնտեսվարող սուբյեկտների հայտնվելը ավտոմատ գրանցվում է ՌԴ գործընկերների մոտ, ինչը զգալիորեն հեշտացնում է արտահանումը: Հասկանալի է, որ կառույցը լքելու դեպքում մեր տնտեսվարողները բախվելու են լուրջ ֆինանսական և բյուրոկրատական քաշքշուկների: 

Սրանով, սակայն, խնդիրները չեն ավարտվելու։  Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ից դուրս գտնվելով, պետք է հստակ պատկերացնի, որ այդ պարագայում վերանայվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կասկածից վեր է, որ առաջին հերթին վերանայվելու են Հայաստանին բնական գազի վաճառքի արտոնյալ սակագները։ Օրինակ, ՀՀ սահմանին ՌԴ-ից մատակարարվող բնական գազն արդեն կվաճառվի ոչ թե այսօրվա արտոնյալ գնով, այլ ասենք՝ 1000մ3-ի համար $339,9-ով, ինչպես, օրինակ, Մոլդովայի պարագայում է։ Ըստ ECORYS և CASE միջազգային ընկերությունների՝ միայն գազի արտոնյալ գնի հաշվին Հայաստանը տարեկան կտրվածքով հավելալ 2.2 տոկոս տնտեսական աճ է ապահովում: Հասկանալի է, որ զրկվելու ենք նաև այդ հնարավորությունից: Կասկածից վեր է, որ կբարձրանան էներգասպառման ծախսերը: Եթե այսօր ՀՀ-ն ՀՆԱ էներգատարողության ցուցանիշներով զիջում է տարածաշրջանի և ԵՄ երկրներին, ապա էլեկտրաէներգիայի գների աճը բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական մրցունակության վրա, քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը վտանգավոր «շղթայական ռեակցիա» առաջ կբերի, այն է՝ կհաջորդի թողարկվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացում:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել ևս մեկ կարևոր գործոն։ Հայկական ատոմակայանը ВВЭР-440 տիպի ռեակտոր ունի և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալով պայմանավորված՝ վերանայվեն ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի, միջուկային ռեակտորի ջերմարձակող տարրերի ներկա պահին գործող գները (դեպի բարձրացման կողմը), ինչը նույնպես կնպաստի էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը։

Տնտեսագետները միակարծիք են նաև այն հարցում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը բախվելու է պարենային անվտանգության ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրների, քանի որ այսօր ներմուծվող ցորենի 99 տոկոսը, ալյուրի 98.4 տոկոսը, բանջարեղենի 48.5 տոկոսը, շաքարի 41. տոկոսը ներմուծվում է ԵԱՏՄ-ից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից:

Եվս մեկ խնդիր, որից խուսափել չի ստացվի: Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների մասով կրկին առաջատար է ԵԱՏՄ-ն:  ԵԱՏՄ անդամ երկրներից կատարված ներդրումները նախորդ տարի աճել են 111.8 մլրդ դրամով։ Հիմնական ներդրումները կատարվել են ՌԴ-ից` հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում, և Բելառուսից` մեծածախ առևտրի ոլորտում։ Նշենք, որ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներդրումների համակարգման հարթակը նոր-նոր է ձևավորվում և դեռ հայտնի չէ դրա արդյունավետությունը և այն, թե որքանով է պատրաստ Արևմուտքը ներդրումներ կատարել Հայաստանում:

Փաշինյանը և նրան գեղեցիկ խոստումներ տվող Արևմուտքը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ դաժան «ամուսնալուծությունը» կառաջացնի  տնտեսական և սոցիալական ծանր ճգնաժամ, որից հետո փոքր Հայաստանում այս գործընթացի նախաձեռնողներն ստիպված են լինելու սեփական սոված ժողովրդի առջև պատասխան տալ իրենց արկածախնդիր քաղաքականության համար: Կների հայ ժողովուրդը թե ոչ՝ սա արդեն հարցի մեկ այլ կողմն է...